Սանտա Լուչիա վանական համալիր (Ադրանո)
Սանտա Լուչիա վանական համալիր (իտալ.՝ Monastero di Santa Lucia), ճարտարապետական համալիր Իտալիայի Ադրանո քաղաքում՝ Կատանիա քաղաք-նավահանգստի մոտ։ Նախկին վանական համալիրն այժմ ծառայում է որպես տարրական դպրոց[1], որին կից գործում է Ջովաննի Վերգայի անվան ավագ դպրոցը։ Դեպի արևելք ձգվող հրապարակից երևում է Villa Comunale այգին, որի դիմաց են գտնվում եկեղեցին և Սանտա Լուչիա վանական համալիրը[2]։

Սանտա Լուչիային (Լուսիա Սիրակուզացի) նվիրված վանական համալիրը (այժմ՝ դպրոց) հիմնադրվել է 1157 թվականին, վերակառուցվել է 15-րդ և 17-րդ դարերում[3]։ Համալիրին կից եկեղեցին կառուցվել է 1596 թվականին, վերակառուցվել է 18-րդ դարի վերջում։ Ճակատային հատվածն ունի երեք ճարտարապետական օրդերներ։ Անկյուններում քառանկյուն գմբեթով աշտարակներն են։
Ներսում եկեղեցական դասը ռոկոկո ոճի է և շարունակվում է դեպի առաջին խորան։ Սանտա Լուչիայի սրբապատկերը վերագրվում է Ջուզեպպե Ռապիսարդիին (1799–1853 թթ.), խորանի նկարները, կամարների զարդանախշերը, առաջին խորանի ձախակողմյան և երկրորդ խորանի աջակողմյան նկարները վերագրվում են Օլիվո Սկոցիի դպրոցին։
Գրականություն Խմբագրել
- Autoführer-Verlag Baedekers (1962)։ Italy, including Sicily and Sardinia։ K. Baedeker
- Encyclopaedia Britannica, Inc (1998)։ The New Encyclopaedia Britannica։ Encyclopaedia Britannica
- Michelin (2009)։ Sicily։ Michelin Tyre
- Scalisi, Lina, Obbedientissime ad ogni ordine. Tra disciplina e trasgressione: il monastero di Santa Lucia in Adrano secoli XVI-XVIII, Editore Sanfilippo. Catania 1998.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Encyclopaedia Britannica, Inc, 1998, էջ 106
- ↑ Michelin, 2009, էջ 220
- ↑ Autoführer-Verlag, 1962, էջ 284