Սանտա Դոմինգո դե լոս Տսաչիլաս (պրովինցիա)
Սանտա Դոմինգո դե լոս Տսաչիլաս (իսպ.՝ Provincia de Santo Domingo de los Tsáchilas)[3], պրովինցիա Էկվադորի Հանրապետությունում։ Ստեղծվել է 2007 թվականի հոկտեմբերին` նախկին Պիչինչա պրովինցիայի տարածքից։
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | province of Ecuador? | ||||
Մտնում է | Էկվադոր | ||||
Վարչկենտրոն | Santo Domingo? | ||||
ԲԾՄ | 604 մետր | ||||
Պաշտոնական լեզուներ | իսպաներեն և Tsachila? | ||||
Բնակչություն | ▲458 580 մարդ (2020)[1] | ||||
Տարածք | 3690,17 կմ² (2010)[2] | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | նոյեմբերի 6, 2007 թ. | ||||
Սահմանակցում է | Էսմերալդաս, Մանաբի (պրովինցիա), Լոս Ռիո, Կոտոպախի և Պիչինչա | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
ISO 3166-2 կոդ | EC-SD | ||||
Հեռախոսային կոդ | 02 | ||||
Փոստային ինդեքսներ | EC23 | ||||
Ավտոմոբիլային կոդ | J | ||||
gptsachila.gob.ec(իսպ.) |
ՆկարագրությունԽմբագրել
Պրովինցիայի անունը ծագել է Տսաչիլա տեղական էթնիկ խմբի անունից։ Հայտնի է նաև Կոլորադոս անունով, որովհետև տղամարդիկ իրենց մազերը ներկում էին եղրևանուց պատրաստված մածուկով։
Պրովինցիայի կենտրոնը Սանտո Դոմինգոն է։ 2008 թվականին բնակչությունը կազմել է 500000 մարդ։ Բնակչության թվով այն Կոլումբիայի երրորդ ամենամեծ քաղաքն է՝ Գուայակիլ և Կիտո քաղաքներից հետո։ Պրովինցիայի բնակչության աճը պայմանավորված է տեղի ակտիվ առևտրով։ Այստեղ է գտնվում երկրի գյուղատնտեսական կենդանիների ամենամեծ շուկան։ Այն ունի 3523 քառ․ կմ տարածք ու գտնվում է 165 մետր բարձրության վրա։ Սանտո Դոմինգոն հյուսիսից և արևելքից սահմանակից է Պիչինչային, հյուսիս-արևմուտքից՝ Էսմերալդասին, արևմուտքից`Մանաբին, հարավից` Լոս Ռիոն, իսկ հարավ-արևելքից՝ Կոտոպախին։ Կիտոն գտնվում է 133 կմ դեպի արևմուտք։ Սովորաբար ջերմաստիճանն ամռանը տատանվում է 21-33 °C-ի շրջանակներում։ Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է 23-32 °C-ի շրջանակներում և երբեմն կարող է հասնել 36 °C-ի։ Միջին ջերմաստիճանը 25․5 °C է։
Այս պրովինցիան համարվում է արևմտյան լեռների տարածքի մի մաս։ Այն պատմականորեն հայտնի է որպես Յումբո պրովինցիա ու Համինգթոն մայրաքաղաք։ Տեղակայված է Լատինական Ամերիկայի խոնավ արևադարձերում։ Կանտոնը հիմնվել է 1967 թվականի հուլիսի 3-ին։ 2006 թվականի նոյեմբերի 26-ին անցկացվել է խորհրդակցություն Կենտրոնական կառավարության և հետազոտողների հետ՝ որոշելու պրովինցիայի կարգավիճակի հարցը։ Գավառի կարգավիճակ է ստացել 2007 թվականի նոյեմբերի 6-ին։ Էսմերալդաս պրովինցիան ունի կոնֆլիկտ Լա Կոնկորդիա կանտոնի հետ։
Այն բաղկացած է մեկ կանտոնից։ Քաղաքատիպ համայնքներ են Սանտո Դոմինգոն, Չիգուիլպեն, Ռիո Վերդեն, Բոմբոլին, Զարակայը, Աբրահամ Կալազակոն ու Ռիո Տոաչին։ Գյուղատիպ համայնքներն են Ալուրիկին, Լուզ դե Ամերիկան, Պուերտո Լիմոնը, Սան Խասինտո դել Բուան, Վալլե Հերմոսոն, Էլ Էսֆուերզոն և Սանտա Մարիա դել Տոաչին։ Այլատիպ ավաններ են Լաս Մերսեդեսը, Խուլիո Մորենոն ու Նոր Իսրայելը։
Քաղաքական բաժանումԽմբագրել
Ի տարբերություն Էկվադորի մյուս պրովինցիաների, Սանտա Դոմինգո դե լոս Տսաչիլասն ունի երկու կանտոն՝ Լա Կոնկորդիան և Սանտո Դոմինգոն, որն իր անունը ստացել է համանուն քաղաքի անունից[4]։ Վերջինս, նաև գավառի մայրաքաղաքն է։
Կանտոն | Բնակչություն (2001) | Տարածք (քառ․ կմ) | Վարչական կենտրոն/Մայրաքաղաք |
---|---|---|---|
Սանտո Դոմինգո | 287018 | 3805 | Սանտո Դոմինգո |
Լա Կոնկորդիա | 24924 | 325 | Լա Կոնկորդիա |
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Proyección de la Población Ecuatoriana, por años calendario, según regiones, provincias y sexo / Instituto Nacional de Estadística y Censos
- ↑ 2,0 2,1 2010 census of Ecuador
- ↑ Santo Domingo de los Tsáchilas at www.gptsachila.gob.ec
- ↑ Santo Domingo de los Colorados at www.santodomingo.gob.ec
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանտա Դոմինգո դե լոս Տսաչիլաս պրովինցիա կատեգորիայում։ |