Սանտային որոնելիս (ֆիլմ)

Սանտային որոնելիս, 2004 թվականի CGI ընտանեկան ֆիլմ։ Ֆիլմի գլխավոր հերոսներն են Հիլարի Դաֆը և նրա մեծ քույրը՝ Հայլի Դաֆը։ Ֆիլմը թողարկվել է 2004 թվականի նոյեմբերի 23-ին Ուիլյամ Ռ․ Կոալչուկի գլխավորությամբ[1]։

Սանտային որոնելիս
անգլ.՝ In Search of Santa
Երկիր ԱՄՆ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և ծովահենային ֆիլմ
Թեմապինգվին
Թվական2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորWilliam R. Kowalchuk Jr.?
Պատմվածքի վայրԱնտարկտիդա
Տևողություն75 րոպե

Համառոտ ակնարկ խմբագրել

Անտարկտիդայում ապրում էին պինգվիններ։ Թագավոր Կալվինը և թագուհի Պենելոպեն, որոնք ղեկավարում էին այդ գաղութը, ձու են դնում և, երբ իրենց երկու դուստրերը դուրս են գալիս ձվերից, ծնողները նրանց անվանում են Քրիսթալ և Լուսինդա։ Քույրերը մեծանում են և, անդրանիկության իրավունքի համաձայն մեծ քույրը՝ Քրիսթալը պետք է ժառանգեր հոր ունեցվածքը, իսկ Լուսինդան նախանձում է մեծ քրոջը։ Քույրերի մեջ մեծ անհամաձայնեցումներ և անճշտություններ են ծագում։ Սակայն չնայած այդ տարաձայնություններին, քույրերը փոխզիջման են գնում և որոշում են մեկնել Հյուսիսային բևեռ՝ Սանտա Կլաուսին գտնելու նպատակով։

Նրանք ցանկանում են փրկել Սուրբ Ծնունդը, որին Քրիսթալը հավատացել է նախկինում և կհավատա միշտ։ Փոկին փրկելուց հետո իրենց որոնումների ընթացքում երկու քույրերը հանդիպում են ծովահեններին՝ Քափն Քրագին (ծովատառեխ), Բաքաս Բիլին (արագիլ) և հավալուսնին։

Դերերում խմբագրել

Ընդունում և հայտնիություն խմբագրել

Ֆիլմը ընդհանուր առմամբ ստացել է բացասական արձագանքներ[2][3][4], ընդ որում, հեռուստադիտողները խիստ քննադատել են անիմացիոն ֆիլմը՝ դրա որակի և սցենարի համար։ UltimateDisney-ը գրել է. «Ֆիլմը հաջողված մարտահրավեր չի ունեցել, ներգրավման կամ նույնիսկ զվարճանքի չի արժանացել, բայց դա գունեղ և փոքր-ինչ աշխույժ ֆիլմ է»։ Ֆիլմի ստեղծողները փորձել են նոր շունչ հաղորդել Սանտային, դրդել մարդկանց կրկին հավատալ, և, որ ամենակարևորն է որոնել Սանտային[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Crump, William D. (2019). Happy Holidays—Animated! A Worldwide Encyclopedia of Christmas, Hanukkah, Kwanzaa and New Year's Cartoons on Television and Film. McFarland & Co. էջ 146. ISBN 9781476672939.
  2. https://www.imdb.com/title/tt0439623/#comment
  3. https://www.amazon.com/exec/obidos/ASIN/B0002XL35Q/thehomeimprovemz
  4. http://www.rottentomatoes.com/m/in_search_of_santa/
  5. http://www.ultimatedisney.com/insearchofsanta.html

Արտաքին հղումներ խմբագրել