Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և նրա հետ կապված հուշարձանների խմբեր
Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և նրա հետ կապված հուշարձանների խմբեր (ռուս.՝ Исторический центр Санкт-Петербурга и связанные с ним группы памятников, անգլ.՝ Historic Centre of Saint Petersburg and Related Groups of Monuments), ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին Համաշխարհային ժառանգության օբյեկտը Ռուսաստանում (և ԽՍՀՄ-ում)։ Այն Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցուցակում ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 14-րդ նստաշրջանի ընթացքում` չորս այլ խորհրդային հուշարձանների (Մոսկովյան Կրեմլ և Կարմիր հրապարակ, Սոֆիայի տաճար և Կիև-Պեչորյան մայրավանք, Կիժիի պոգոստ, Իչան-Կալա) հետ միաժամանակ։
![]() | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (14-րդ նստաշրջան) |
Համար | 540 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Նստաշրջանի համար փաստաթղթերի նախապատրաստումն անցել է շտապ կարգով Յու. Դենիսովի ղեկավարությամբ։ Սկզբում քննարկվել է ցանկի մեջ առանձին պատմական և ճարտարապետական հուշարձանների ներառման հարցը, սակայն շատ արագ տիրապետող է դարձել այն կարծիքը, որ «Մեծ Սանկտ Պետերբուրգի մշակութային ու բնական լանդշաֆտի ունիվերսալ արժեքը, որը ձևավորվել է պատմական կարճ ժամանակահատվածում Ռուսաստանի պետության հսկայական ջանքերով, գերակշռում է առանձին մասերի արժեքի նկատմամբ»։
Նշանակություն
խմբագրել«Սանկտ-Պետերբուրգի պատմական կենտրոն» օբյեկտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրակտիկայում դարձել է առաջին դեպքերից մեկը, երբ հուշարձանի կարգավիճակ է շնորհվել հսկայական մշակութային-բնական լանդշաֆտի, որի տարածքում տեղի է ունենում ակտիվ տնտեսավարություն և ապրում են հարյուր հազարավոր մարդիկ։ Նրա կազմում ներառվել են նույնիսկ այն օբյեկտները, որոնց կապը Պետերբուրգի կենտրոնի հետ ակնհայտ չէ, ինչպես, օրինակ, հին ռուսական Օրեխովսկայա ամրոցը Լադոգայի ափին և Լինդուլովսկայա պուրակը։ Քաղաքամերձ գոտիներն ընդգրկում են ոչ միայն պալատա-պուրակային համալիրներ, այլ նաև բնական լանդշաֆտներ, արդյունաբերական հուշարձաններ (Սեստրորեցկի ռազմական գուրծարանը) և այլն։ Ժամանակակից քաղաքային լանդշաֆտի այդպիսի տեղամասերի կոնսերվացումը կապված է մեծ դժվարությունների հետ, որի մասին վկայում է տիպոլոգիական տեսանկյունից դրան նման Էլբայի հովիտը Դրեզդենի հետ միասին (2009) ցուցակից հանելու փաստը Էլբայի վրայով նոր կամրջի շինարարության պլանների պատճառով։
2012 թվականին Սանկտ Պետերբուրգի Կառավարությունը հաստատել է «Սանկտ-Պետերբուրգի պատմական կենտրոնում տեղակայված «Կոնյուշեննայա» և «Հուսիսային Կոլոմնա — Նոր Հոլանդիա» տարածքների պահպանում և զարգացում, 2013-2018 թվականներ» նպատակային ծրագիրը։
Սանկտ Պետերբուրգի պլանավրման ծրագրային-նպատակային մեթոդին անցնելու արդյունքում 2014 թվականին Պատմական կենտրոնի պահպանման ծրագիրը դարձել է «Սանկտ Պետերբուրգի տարածքների տնտեսական և սոցիալական զարգացում»[1] պետական ծրագրի մի մասը, որն ընդունվել է 2014 թվի հունիսի 30-ին վեց տարի ժամկետով։ Պետական ծրագրի կատարումը վերահսկում է Սանկտ Պետերբուրգի տնտեսական քաղաքականության և ստրատեգիական պլանավորման կոմիտեն։ Գլխավոր փորձարարա-խորհրդատվական կառույցը, որը հետևում է ծրագրի իրագործմանը, Սանկտ Պետերբուրգի կառավարությանն առընթեր Սանկտ-Պետերբուրգի պատմական կենտրոնի տարածքների պահպանության և զարգացման խորհուրդն է[2], ստեղծված 2013 թվին։
Ծրագրի շրջանակներում առանձնացվել են Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնի երկու տարածաշրջաններ` «Կոնյուշեննայա» և «Հյուսիսային Կոլոմնա — Նոր Հոլանդիա»։
Օխտա-կենտրոնի շինարարություն
խմբագրելՊետերբուրգում բարձրաբերձ Օխտա-կենտրոնի շինարարության պլաններն առաջացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մտահոգությունը։ 2007 թվականի հունիսին Նոր Զելանդիայում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 31-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի որոշման մեջ, որը վերաբերում է «Սանկտ-Պետերբուգի պատմական կենտրոնը և նրա հետ կապված հուշարձանների համախումբը» համաշխարհային ժառանգության օբյեկտին, նշվել է, որ «պլանները, որ ներկայացվել են մասնակից երկրի կողմից 2007 թվականի հունվարի 18-ին և 2007 թվականի մարտի 5-ին, չեն համապատասխանում կոմիտեի պահանջներին, ինչպես նաև չեն պարունակում բոլոր օբյեկտների հստակ սահմաններն ու բուֆերային գոտիները` ներառյալ Լենինգրադի մարզը», և ընդունվել է անհետաձգելի հանձնարարական Ռուսաստանի իշխանության անդամներին` «դադարեցնել նախագծի իրագործումը, ներառյալ աշխատանքների կատարման թույլատվությունը, մինչև գործին առնչվող բոլոր նյութերը չքննարկվեն, և քանի դեռ այդ հարցին վերաբերող բոլոր նյութերը չեն քննարկվի և չի կատարվի Համաշխարհային ժառանգության օբյեկտի վտանգի բազմակողմանի գնահատում»[3][4]։ 2010 թվականի դեկտեմբերին Օխտա-կենտրոնի նախագիծը սառեցվել է անորոշ ժամանակով։
Դասավորություն
խմբագրելՊատմական կենտրոն Կրոնշտադտի ամրոցներ Պուշկին Պավլովսկ Գիտական թաղամաս Ի.Պ. Պավլովի Զինովևների կալվածատուն Բոգոսլովկա Շուվալովների կալվածատուն Սանկտ Պետերբուրգի և մերձակայքի հուշարձաններ |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ «Обеспечение сбалансированного социально-экономического развития территорий Санкт-Петербурга». Стратегия экономического и социального развития Санкт-Петербурга на период до 2030 года. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ «В Петербурге создают Совет по сохранению и развитию исторического центра». Интерфакс Россия. 2013 թ․ փետրվարի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Convention Concerning the Protection of the World Cultural and Natural Heritage.World Heritage Committee.Thirty-first session.Christchurch, New Zealand.23 June-2 July 2007» (PDF). UNESCO World Heritage Centre. 2007 թ․ հուլիսի 31.
- ↑ «ЮНЕСКО попросила приостановить строительство башни Газпрома». РосБизнесКонсалтинг. 14 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Historic Centre of Saint Petersburg and Related Groups of Monuments». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.