Սանկտ Պետերբուրգի ծովային դարպաս

«Սանկտ Պետերբուրգի ծովային դարպաս» (ռուս.՝ «Морские ворота Санкт-Петербурга»), ճարտարապետական և քանդակագործական հորինվածքի չեղարկված[1] նախագիծ Ֆիննական ծոցի Նևայի ծովախորշում՝ Կրոնշտադտի (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) մոտ։ Գերիշխողը պետք է դառնար Անդրեաս առաքյալի 65-մետրանոց քանդակը։

Սանկտ Պետերբուրգի ծովային դարպաս
«Սանկտ Պետերբուրգի ծովային դարպաս» հորինվածքի նախագիծը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՆևայի ծովախորշ
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ

Դիրք խմբագրել

Որպես հուշարձանի տեղադրման վայր դիտարկվել է երկու տարբերակ՝ «Պավել Առաջին» ամրոցը և Ծովային ջրանցքի հարևանությամբ գտնվող արհեստական կղզին[2]։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանի նախատեսվող բարձրությունը 65 մետր էր, իսկ այն բլրի բարձրությունը, որի վրա պետք է կանգնած լիներ հուշարձանը՝ 50-55 մետր, այսինքն՝ շինության ընդհանուր բարձրությունը պետք է գերազանցեր 100 մետրը։ Ճարտարապետաքանդակագործական հորինվածքի հեղինակներն էին քանդակագործ Ալբերտ Չարկինը, ճարտարապետներ Ալեքսանդր Սայկովը և Վադիմ Մեդնիկովը։ Հուշարձանը պետք է պատկերեր Անդրեաս առաքյալին՝ դեպի երկինք բարձրացրած ձեռքերով, որը պետք է կանգնած լիներ բրգաձև պատվանդանի վրա։ Շինության ներսում նախատեսվում էր տեղակայել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի թանգարանը[3]։

Շինարարության պատմություն խմբագրել

  • 2009 թվականի հունիսի 26-ին ճարտարապետաքանդակագործական հորինվածքի հայեցակարգը հաստատվեց Սանկտ Պետերբուրգի քաղաքաշինական խորհրդի կողմից[3]։
  • 2015 թվականին հորինվածքի կառուցման գաղափարից հրաժարվեցին, քանի որ ծրագիրը հակասում էր պահպանական օրենսդրությանը. Անդրեաս առաքյալի գրեթե 70-մետրանոց արձանը կարող էր լրջորեն խաթարել Կրոնշտադտի պատմական համայնապատկերը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել