Սանկտ Պետերբուրգի արհեստավորների ընկերություն

«Սանկտ Պետերբուրգի արհեստավորների ընկերություն» (Товарищество санкт-петербургских мастеровых), Ռուսաստանի առաջին կազմակերպություններից։ Ստեղծվել է Պետերբուրգում, 1885-ին, Պ․ Վ․ Տոչիսկու կողմից։ «Ընկերության» նպատակն է եղել գործադուլների և այլ կոլեկտիվ ելույթների միջոցով պայքարել պրոլետարիատի նյութական դրության բարելավման համար, ինքնակրթության խմբակների, գրադարանների, բանվորական փոխօգնության դրամարկղերի ստեղծման միջոցով բարձրացնել բանվորների կուլտուրական մակարդակը և զարգացնել դասակարգային ինքնագիտակցությունը։ Գլխավոր խնդիրը մասսայական պրոլետարական շարժումը ղեկավարելու ընդունակ բանվոր-առաջնորդներ պատրաստելն էր։ «Ընկերության» մեջ մտնում էին ինչպես մտավորականներ, այնպես էլ բանվորներ, սակայն նրա անդամները ձգտում էին հիմնական աշխատանքները կենտրոնացնել բանվորների ձեռքում։ Ըստ կանոնադրության, կազմակերպության անդամները բաժանվում էին իսկական և մրցորդ-անդամների։ Վերջիններս, հիմնականում, մտավորականներ էին, որոնք պետք է «Ընկերության» կարիքների համար միջոցներ հայ - թայթեին։ «Ընկերության» աշխատանքներին եռանդուն մասնակցել են առաջավոր բանվորներ Ե․ Ա․ Կլիմանովը (Աֆանասև), Վ․ Ա․ Շելգունովը, Վ․ Ս․ Բույանովը, Ն․ Վասիլևը, Ի․ Ի․ Տիմոֆեևը, ինչպես նաև Լ․ Վ․ Աոկադսկայան, Գ․ Լ․, Լ․ Լ․ և է․ Լ․ Բրեյտֆուսները, Մ․ Վ․ Տոչիսկայան և ուրիշներ։ Աշխատանքներն ընթանում էին խստագույն գաղտնապահության պայմաններում։ Չնայած հիմնական կազմի սակավաթիվ լինելուն, այն աշխատանքներ է ծավալել (բանվորական խմբակների, գրադարանների ստեղծում գրականության տարածում) Պետերբուրգի խոշորագույն ձեռնարկություններում։

Սանկտ Պետերբուրգի արհեստավորների ընկերություն
Երկիր Ռուսական կայսրություն
Հիմնադրված1885
Լուծարված1888
Գլխադասային գրասենյակՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 181