Սանկտ Պետերբուրգի Լենսովետի անվան ակադեմիական թատրոն
Սանկտ Պետերբուրգի Լենսովետի անվան ակադեմիական թատրոն (ռուս.՝ Санкт-Петербургский академический театр имени Ленсовета), դրամատիկական թատրոն, ստեղծվել է 1933 թվականին Լենինգրադում «Նոր թատրոն» (ռուս.՝ «Новый театр») անունով, 1953 թվականին վերանվանվել է Լենինգրադի Լենսովետի անվան թատրոն։
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն և թատերական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Սանկտ Պետերբուրգ |
Հիմնադրման ամսաթիվ | 1933 |
Ճարտարապետ | Andrey Alekseevich Mikhailov?[1] |
Կայք | lensov-theatre.spb.ru |
![]() |
Զբաղեցնում է Իշխան Վ. Պ. Գոլիցինի նախկին առանձնատունը Վլադիմիրսկի պողոտա, տուն 12 հասցեում (ճարտարապետ՝ Անդրեյ Ալեքսեևիչ Միխայլով)[2]։
Պատմություն
խմբագրելՆոր թատրոն (1933—1953)
խմբագրելԹատրոնը հիմնադրվել է 1933 թվականին մի խումբ արվեստագետների կողմից (նրանց թվում են եղել Քսենյա Կուրակինան, Ռոման Ռուբինշտեյնը, Միխայիլ Ռոզանովը, Ալեքսանդր Ժուկովը, Վերա Կուզնեցովան)՝ ռեժիսոր Իսաակ Կրոլի գլխավորությամբ, որը եղել է Վսևոլոդ Մեյերխոլդի աշակերտը։ Բացվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նևսկի պողոտայի նախկին Հոլանդական եկեղեցու տանը, Ա. Ն. Օստրովսկու «Бешеные деньги» պիեսի հիման վրա Կրոլի բեմադրած ներկայացմամբ և ստացել է «Նոր թատրոն» անվանումը[3]։ Թատրոնի առաջին ներկայացումներին մասնակցել են նաև Վ. Վ. Մաքսիմովը, Է. Ա. Մոսոլովան, Վ. Ա. Բուդրեյկոն։
Մինչև 1937 թվականը թատրոնը ղեկավարել է Ի. Կրոլը։ 1936 թվականին հրդեհը ոչնչացրել է թատրոնի տարածքը, քաղաքային իշխանությունները խմբին տրամադրել են նոր բեմական տարածք, և դրանից հետո Նոր թատրոնն աշխատել է Ա. Ի. Պավլովայի հատուկ վերակառուցված թատերական շենքում՝ Տրոիցկայա փողոցի 13-րդ տանը:
1936 թվականից երկրում պայքար է ծավալվել ֆորմալիզմի և «մեյերխոլդովշչինայի» դեմ, իսկ 1937 թվականին Կրոլը հեռացվել է աշխատանքից։ Թատրոնը ղեկավարել է ականավոր դերասան, ռեժիսոր և մանկավարժ Բորիս Սուշկևիչը: Կ. Ս. Ստանիսլավսկու և Լ. Ա. Սուլերժիցկու սան Սուշկևիչը Նոր թատրոնի թատերախմբին փոխանցել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ավանդույթները[4]։ Նախապատերազմյան տարիների առավել նշանակալի բեմադրություններից են՝ Լեոնիդ Ռախմանովի «Անհանգիստ ծերությունը» («Беспокойная старость», 1937), Ժ. Բ. Մոլիերի «Ժլատը» (1938), Գ. Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (1940), որում Սուշկևիչը խաղացել է Մաթիաս Կլաուզենի դերը, ինչպես նաև Նադեժդա Բրոմլեյի բեմադրած «Մարիա Ստյուարտ» ներկայացումը՝ հիմնված Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի ողբերգության վրա (1938)[3]։
1940 թվականի հոկտեմբերին Նոր թատրոնը մեկնել է երկարատև շրջագայությունների Հեռավոր Արևելք. թատրոնի՝ այնտեղ գտնվելու ժամանակ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը: Մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը թատրոնն աշխատել է Հեռավոր Արևելքում, Սիբիրում և Ուրալում. այդ ժամանակահատվածում նրա խաղացանկում են եղել Ա. Կորնեյչուկի «Ճակատը», Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ» (ռուս.՝ «Русские люди») և «Այդպես էլ կլինի» (ռուս.՝ «Так и будет»), Վ. Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզով»։ 1945 թվականի սեպտեմբերին Նոր թատրոնը վերսկսել է իր աշխատանքը Լենինգրադում: Քանի որ նախկին շենքը տուժել ռմբակոծություններից, աշխատակազմին տրամադրվել է նոր տարածք է Վլադիիրսկի պողոտա 12 հասցեում, որտեղ թատրոնը աշխատել է մինչ օրս[4]։
Բորիս Սուշկևիչը թատրոն է բերել ուսանողների նոր սերունդ՝ Լենինգրադի թատերական ինստիտուտի շրջանավարտների, որոնց թվում է եղել Գալինա Կորոտկևիչը: Բայց գեղարվեստական ղեկավարի առողջությունը վնասվել է պատերազմական տարիների թափառումների հետևանքով. 1946 թվականի հուլիսի 10-ին Սուշկևիչը մահացել է, և թատրոնի համար ծանր ժամանակներ են սկսվել[4]։ 1947 թվականին գլխավոր ռեժիսոր է նշանակվել Բորիս Զոնը, սակայն երկար չի մնացել այդ պաշտոնում. արդեն 1949 թվականին նրան փոխարինել է Սերգեյ Մորշչիխինը, որը թատրոնից հեռացել է 1951 թվականին[3]։
Կոլեկտիվին ճգնաժամից դուրս է բերել Նիկոլայ Ակիմովը, որը Նոր թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել 1951 թվականին։ Նրա փայլուն երգիծական ներկայացումները՝ Մ. Ե. Սալտիկով-Շչեդրինի «Ստվերները» («Тени», 1953) և Ա. Վ. Սուխովո-Կոբիլինի «Գործը» (ռուս.՝ «Дело», 1955), դարձել են թատերական կյանքի նշանակալի իրադարձություններ և կարևոր դեր խաղացել բուն թատրոնի պատմության մեջ[3]։
Լենսովետի անվան թատրոն
խմբագրել1953 թվականին՝ հիմնադրման 20-ամյակի նախօրեին, թատրոնին տրվել է նոր անուն՝ Լենինգրադի Լենսովետի անվան թատրոն[3]։
1956 թվականին Նիկոլայ Ակիմովը վերադարձել է Կոմեդիայի թատրոն, իսկ Լենսովետի անվան թատրոնը կրկին ընկել է ճգնաժամի մեջ, գլխավոր ռեժիսորները երկու թատերաշրջանից ավելի չեն աշխատել. 1956-1958 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրել է Պավել Վեյսբրյոմը, 1958-1959 թվականներին՝ Ե. Եֆրեմովը, 1959-1960 թվականներին՝ Տ. Ա. Կոնդրաշովը[3]։ 1960 թվականի նոյեմբերին գլխավոր ռեժիսոր է նշանակվել Իգոր Վլադիմիրովը։
Այդ ժամանակ թատրոնի առաջատար դերասանը եղել է հայտնի դերասան Գեորգի Ժժենովը, որը նկարահանվել է «Չապաև», «Զգուշացիր ավտոմեքենայից» և շատ այլ ֆիլմերում, բայց ավելի փորձառու և հասուն Ժժենովի ու Վլադիմիրովի միջև հարաբերությունները չեն դասավորվել, և 1968 թվականին Ժժենովը ստիպված է եղել լքել թատրոնը, ապա թատրոնից հեռացել է նաև երկրորդ առաջատար դերասանը՝ Ալեքսեյ Պետրենկոն։
Վլադիմիրովը հիմնական շեշտը դրել է երիտասարդ դերասանների վրա՝ Դ. Բարկով, Լ. Դյաչկով, Ն. Պենկով, Անատոլի Ռավիկովիչ, Վ. Խարիտոնով: Ամենակարևոր հաջողություններից մեկը դարձել է Ալիս Ֆրեյնդլիխի միանալը թատերախմբին, որի անունը երկար տարիներ անքակտելիորեն կապված է մնացել թատրոնի և ռեժիսոր Վլադիմիրովի առավել ծանրակշիռ աշխատանքների հետ:
Լենսովետի անվան թատրոնում աշխատելու ամբողջ ժամանակահատվածում Իգոր Վլադիմիրովը մեծ ուշադրություն է դարձրել թատերախմբի ձևավորմանը։ Ռեժիսորն իր թատրոն է հրավիրել տաղանդավոր դերասանների, որոնց տեսել է այլ բեմերում, ինչպիսիք են եղել Լեոնիդ Դյաչկովը, Ալեքսեյ Պետրենկոն, Եֆիմ Կամենեցկին, Գալինա Նիկուլինան, Ելենա Սոլովեյը, Պյոտր Շելոխոնովը։
Թատերական լեգենդը Պյոտր Ֆոմենկոյի «Նոր Միստերիա-Բուֆֆ» ներկայացումը (1969) չի թույլատրվել պրեմիերայի: Այս ներկայացման մասին Ֆոմենկոն պատմել է. «...ներկայացումը հանձնվել է ևս չորս անգամ։ Իգոր Պետրովիչ Վլադիմիրովն այս օրերին նիհարեց, գունատվեց, քանի որ այս ամենը նրա համար, իհարկե, դժվար էր... Հետո եկավ Ն. Պ. Ակիմովը՝ որպես գլխավոր փորձագետ... նա ասաց. «Ես չեմ սիրում Մայակովսկուն, բայց այն, ինչ տեսա, Մայակովսկին չէ»: Վերջին վեցերորդ հանձնումից բոլոր հանդիսատեսներին վռնդեցին, ստուգեցին, թե արդյոք բազկաթոռների տակ մարդիկ չկան...»[5]։
1970-ական թվականներին թատրոն են եկել Մ. Բոյարսկին, Սերգեյ Միգիցկոն, Լարիսա Լուպիանը, Օլեգ Լևակովը, Իրինա Մազուրկևիչը, Ե. Բարանովը, Վ. Մատվեևը, Տ. Յակովլևան, Ա. Ալեքսախինան, Լ. Լեոնովան, է. Մարկինան, Սեմյոն Ստրուգաչովը, Ա. Սեմյոնովը, է. Ֆիլատովը և շատ ուրիշներ։ Նրանք դերասանների մի քանի սերունդներ են, որոնք եկել են երկրի այլ թատրոններից, ինչպես նաև եղել են ռեժիսոր Իգոր Վլադիմիրովի սաները: Երկար տարիներ Վլադիմիրովը դերասանական արվեստանոց էր վարել Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիա), և նրա սաները միացել են թատերախմբին։
1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Իգոր Վլադիմիրովին և նրա թատրոնին չի հաջողվել խուսափել ստեղծագործական ճգնաժամից, ինչը բնորոշ է եղել այդ ժամանակվա որոշ լենինգրադյան թատրոնների։ Թտարեխումբը լքել են շատ դերասաններ՝ Գալինա Նիկուլինան, Միխայիլ Բոյարսկին, Անատոլի Ռավիկովիչը, Իրինա Մազուրկևիչը, Եֆիմ Կամենեցկին, Լեոնիդ Դյաչկովը, Ելենա Սոլովեյը, Պյոտր Շելոխոնովը։ Թատրոնի համար մեծ կորուստ է դարձել Ալիսա Ֆրեյնդլիխի հեռանալը։
1996 թվականին տնօրեն է դարձել ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիսլավ Բորիսովիչ Պազին, որը 1999-2006 թվականներին միաժամանակ եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավար։
2011-2018 թվականներին գլխավոր ռեժիսոր, միաժամանակ 2017-2018 թվականներին գեղարվեստական ղեկավար է եղել Յուրի Բուտուսովը:
2019 թվականի մայիսի 21-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար է դարձել Լարիսա Լուպպիանը։
Թատերախումբ
խմբագրել- Աննա Ալեքսախինա - Ռուսաստանի ժողովրդական արտիստ
- Մարգարիտա Ալյոշինա
- Օլեգ Անդրեև - Ռուսաստանի վաստակավոր արտիստ
- Անտոն Բագրով
- Իրինա Բալայ
- Ռոման Բարանով
- Ալյոնա Բարկովա
- Իվան Բատարև
- Իվան Բրովկին
- Նիկիտա Վոլկով
- Սերգեյ Վոլկով
- Յուստինա Վոնշչիկ
- Անաստասիա Դյուկովա
- Եվգենիա Եվստիգնեևա
- Աննա Ժմաևա
- Գալինա Ժուրավլյովա
- Իրինա Զամոտինա
- Օլեգ Զորին
- Մարգարիտա Իվանովա
- Ալեքսանդր Կամչատովա
- Աննա Կովալչուկ-Ռուսաստանի ժողովրդական արտիստ
- Ելենա Կոմիսարենկո
- Մարիաննա Կորոբեյնիկովա
- Ռոման Կոչերժևսկի
- Ելենա Կրիվեց
- Ալեքսանդր Կրիմով
- Վիտալի Կուլիկով
- Օլեգ Լևակով - Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ
- Յուլիա Լևակովա
- Լիդիա Լեդյայկինա
- Լարիսա Լեոնովա
- Եկատերինա Լոպատինա
- Լարիսա Լուպիան - Ռուսաստանի ժողովրդական արտիստ
- Ելենա Մարկինա
- Վլադիմիր Մատվեև - Ռուսաստանի ժողովրդական արտիստ
- Լիդիա Մելնիկովա
- Սերգեյ Միգիցկո - Ռուսաստանի ժողովրդական արտիստ[6]
- Օլգա Մուրավիցկայա
- Նատալյա Նեմշիլովա
- Սոֆյա Նիկիֆորովա
- Ալեքսանդր Նովիկով - Ռուսաստանի վաստակավոր արտիստ[7]
- Մարկ Օվչիննիկով
- Սերգեյ Պերեգուդով
- Ինեսա Պերելիգինա-Վլադիմիրովա
- Սվետլանա Պիսմիչենկո - Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[8]
- Լաուրա Պիցխելաուրի
- Ֆեոդոր Պշենիչնի
- Իրինա Ռակշինա - Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
- Անաստասիա Սամարսկայա
- Ռիմա Սարգսյան
- Ալիսա Սլեպյան
- Ալեքսանդր Սոլոնենկո - Ռուսաստանի վաստակավոր արտիստ[9]
- Անտոնինա Սոնինա
- Վլադիսլավ Ստավրոպոլցև
- Սեմյոն Ստրուգաչով - Ռուսաստանի ժողովրդական արտիստ
- Գալինա Սուբոտինա
- Ալեքսանդր Սուլիմով - Ռուսաստանի վաստակավոր արտիստ[10]
- Ալեքսեյ Տորկովեր
- Վերոնիկա Ֆավորսկայա
- Օլեգ Ֆեոդորով
- Նադեժդա Ֆեդոտովա
- Եվգենի Ֆիլատով - Ռուսաստանի ժողովրդական արտիստ
- Մաքսիմ Խանժով
- Դարյա Ցիբերկինա
- Վսեվոլոդ Ցուրիլո - Ռուսաստանի վաստակավոր արտիստ
- Գրիգորի Չաբան
- Նատալյա Շամինա
- Լիդիա Շևչենկո
- Տատյանա Տրուդովա
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1983)
- Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմ (2013 թվականի հոկտեմբերի 23) - Սանկտ Պետերբուրգի մշակութային զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ «Театр им. Ленсовета — История здания». Արխիվացված է օրիգինալից 2014-05-11-ին. Վերցված է 2014-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 20 (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Люб. М. Ленинградский театр имени Ленсовета // Театральная энциклопедия / Под ред. П. А. Маркова. — М.: Советская энциклопедия, 1964. — Т. 3.
- ↑ 4,0 4,1 4,2 История театра // Санкт-Петербургский театр им. Ленсовета. — Официальный сайт. Архивировано из первоисточника 3 օգոստոսի 2012.
- ↑ Дмитревская М. «Новая Мистерия-Буфф» Петра Фоменко // Петербургский театральный журнал. — 2003. — № 3 (33). Архивировано из первоисточника 16 դեկտեմբերի 2011.
- ↑ УКАЗ Президента РФ от 13.10.1998 N 1229 "О НАГРАЖДЕНИИ ГОСУДАРСТВЕННЫМИ НАГРАДАМИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ" Արխիվացված 2015-07-14 Wayback Machine
- ↑ «Указ Президента Российской Федерации от 17 марта 2008 года № 359 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին. Վերցված է 2018-02-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Указ Президента РФ от 17.03.2003 № 336 Արխիվացված 2013-09-22 Wayback Machine
- ↑ «Александр Солоненко». Արխիվացված է օրիգինալից 2017-03-03-ին. Վերցված է 2017-03-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Почётное звание присвоено Указом Президента России № 1088 от 20 августа 2007 года Արխիվացված 2013-12-03 Wayback Machine
- ↑ «Решение Законодательного Собрания Санкт-Петербурга от 23.10.2013 N Р-568». Արխիվացված է օրիգինալից 2023-06-27-ին. Վերցված է 2022-12-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի Լենսովետի անվան ակադեմիական թատրոն» հոդվածին։ |