Սանդրո Վագներ

գերմանացի ֆուտբոլիստ

Սանդրո Վագներ (գերմ.՝ Sandro Wagner, նոյեմբերի 29, 1987(1987-11-29)[1][2][3], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս գերմանական «Հոֆենհայմ 1899»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։

Սանդրո Վագներ
Sandro Wagner
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 29, 1987(1987-11-29)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 194 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Հոֆենհայմ
Համար 14
Պատանեկան կարիերա
1990-1995 Գերմանիա Հերթա Մյունխեն
1995-2006 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2008 Գերմանիա Բավարիա II 44 (2)
2007-2008 Գերմանիա Բավարիա 4 (0)
2008-2010 Գերմանիա Դույսբուրգ 36 (12)
2010-2012 Գերմանիա Վերդեր II 18 (7)
2010-2012 Գերմանիա Վերդեր 30 (5)
2012Գերմանիա Կայզերսլաուտերն 11 (0)
2012-2015 Գերմանիա Հերթա II 3 (1)
2012-2015 Գերմանիա Հերթա Բեռլին 71 (7)
2015-2016 Գերմանիա Դարմշտադտ 32 (14)
2016-ներկա Գերմանիա Հոֆենհայմ 31 (11)
Ազգային հավաքական
2008-2009 Գերմանիա Գերմանիա (մինչև 21) 8 (4)
2017-ներկա Գերմանիա Գերմանիա 3 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Վագները ծնվել է Մյունխենում։ Իր կարիերան սկսել է հարազատ «Բավարիա»-ի կազմում։ Թիմի հիմնական կազմում իր առաջին գոլը գերմանացին խփել է 2007 թվականին՝ «Շտուտգարտ»-ի դեմ խաղում։ Վագները հիմնական կազմում առավել շատ հանդես էր գալիս այն ժամանակ, երբ Միրոսլավ Կլոզեն վնասվածք էր ունենում։

2008 թվականի հունիսի 8-ին Սանդրո Վագները տեղափոխվել է «Դույսբուրգ»։ Նա թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

2010 թվականի հունվարին Սանդրոն տեղափոխվել է «Վերդեր»։ Նրա պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2014 թվականի հունիսի 30-ը։ Բունդեսլիգայում իր առաջին գոլը Վագները խփել է 2011 թվականի մարտի 6-ին՝ «Ֆրայբուրգ»-ի դեմ խաղում։

2012 թվականի հունվարի 19-ին ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Կայզերսլաուտերն»[4]։ 2011/12 մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվեց վարձակալության ժամեկտը, Վագները վերադարձել է «Վերդեր», որտեղ մարզվել է երիտասարդական թիմի կազմում[5]։

2012 թվականի ամռանը Սանդրո Վագները տեղափոխվել է «Հերթա», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր[6]։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սանդրո Վագները երկարաձգել է իր գործող պայմանագիրը մինչև 2016 թվականը[7]։

2015 թվականի օգոստոսի 8-ին Սանդրոն տեղափոխվել է «Դարմշտադտ 98»։ Նրա պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2017 թվականը[8]։ Իսկ 2016 թվականի ամռանը Վագները տեղափոխվել է «Հոֆենհայմ 1899»։

Միջազգային կարիերա խմբագրել

Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում Սանդրոն իր դեբյուտը նշել է Իսրայելի երիտասարդական հավաքականի դեմ խաղում։ Այդ հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Հորսթ Հրուբեշը հրավիրել է նրան հավաքական՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար։

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Սանդրո Վագները նշել է 2017 թվականի հունիսի 10-ին՝ Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում։ Հենց այդ խաղում էլ նա խփել է իր առաջին գոլը։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2017 թվականի հունիսի 5-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բավարիա II 2005-06 Ռեգիոնալլիգա Հարավ 1 0 1 0
2006-07 30 2 30 2
2007-08 13 0 13 0
Ընդհանուր 44 2 44 2
Բավարիա 2007-08 Բունդեսլիգա 4 0 0 0 1 0 3 1 8 1
Դույսբուրգ 2008-09 Բունդեսլիգա 2 30 7 2 2 32 9
2009-10 6 5 1 0 7 5
Ընդհանուր 36 12 3 2 39 14
Վերդեր II 2009-10 Բունդեսլիգա 3 7 3 7 3
2010-11 2 1 2 1
2011-12 9 3 9 3
Ընդհանուր 18 7 18 7
Վերդեր 2010-11 Բունդեսլիգա 23 5 1 0 4 0 28 5
2011-12 7 0 1 0 8 0
Ընդհանուր 30 5 2 0 4 0 36 5
Կայզերսլաուտերն 2011-12 Բունդեսլիգա 11 0 0 0 11 0
Հերթա II 2012-13 Ռեգիոնալլիգա Հյուսիս-արևելք 1 1 1 1
2013-14 1 0 1 0
2014-15 1 0 1 0
Ընդհանուր 3 1 3 1
Հերթա 2012-13 Բունդեսլիգա 2 31 5 1 1 32 6
2013-14 Բունդեսլիգա 25 2 2 0 27 2
2014-15 15 0 1 0 16 0
Ընդհանուր 71 7 3 1 74 8
Դարմշտադտ 2015-16 Բունդեսլիգա 32 14 2 1 34 15
Հոֆենհայմ 2016-17 31 11 2 1 33 12
2017-18 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 31 11 2 1 0 0 33 12
Կարիերայի ընդհանուր 276 59 12 5 5 0 3 1 296 65

Միջազգային գոլեր խմբագրել

No Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Տեսակ
1. հունիսի 10, 2017 Նյուրնբերգ մարզադաշտ, Նյուրնբերգ, Գերմանիա   Սան Մարինո 2-0 7-0 ԱԱ 2018 որակավորման փուլ
2. 3-0
3. 7-0

Ձեռքբերումներ խմբագրել

  • Բունդեսլիգայի չեմպիոն - 2008
  • Գերմանիայի լիգայի գավաթակիր - 2007
  • Երկրորդ Բունդեսլիագայի չեմպիոն - 2013
  • Եվրոպայի չեմպիոն (Մ21) - 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Sandro Wagner wechselt auf Leihbasis nach Kaiserslautern». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Sandro Wagner trainert ab sofort bei der U 23». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Sandro Wagner ist Herthas neue Nummer 33». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  7. Vertrag mit Sandro Wagner bis 2016 verlängert
  8. Sandro Wagner unterschreibt bis 2017 bei den Lilien

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրո Վագներ» հոդվածին։