Սանդուխտ Մամիկոնյան
Սանդուխտ Մամիկոնյան (4-րդ դար - 349, Կեսարիա, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն), հայ իշխանուհի Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունում, Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի տանուտեր-իշխան Վարդան Մամիկոնյանի դուստրը, Ամենայն Հայոց կաթողիկոսներ՝ Ներսես Ա Մեծի (353-373) կինը և Սահակ Ա Պարթևի (387-439) մայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[1][2]։
Սանդուխտ Մամիկոնյան | |
Ծննդյան օր | 4-րդ դար |
---|---|
Վախճանի օր | 349 |
Վախճանի վայր | Կեսարիա, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն |
Թաղված | Թիլ |
Դինաստիա | Մամիկոնյաններ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Վարդան Մամիկոնյան |
Ամուսին | Ներսես Ա Մեծ |
Զավակներ | Սահակ Ա Պարթև |
Կենսագրություն խմբագրել
Սանդուխտ Մամիկոնյանը հոր՝ Վարդան Մամիկոնյանի հետ գտնվում էր Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, որտեղ իր ամուսնու՝ Ներսեսի (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ) հետ կրթություն էին ստանում։ 348 թվականին ծնվում է նրանց որդին՝ Սահակ Պարթևը (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Սահակ Ա Պարթև)։ Մեկ տարի հետո՝ 349 թվականին Սանդուխտը վախճանվում է։ Հայրը՝ Վարդան Մամիկոնյանը նրա մարմինը փոխադրում է Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառի Թիլ ավան[1][2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Մեսրոպ Երեց, Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 14, 19․
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 394․