Սանգինա
Սանգինա (ֆր.՝ sanguine, լատին․՝ sanguineus - վառ կարմիր), տարբեր երանգների կարմրաշագանակագույն մատիտներ (առանց պատյանի)։ Բնական և արհեստական սանգինաները բաղկացած են կաոլինից և երկաթի օքսիդներից։ Սանգինայի տեխնիկան հայտնի է Վերածննդի դարաշրջանից (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել և ուրիշներ), մեծ տարածում է գտել 18-րդ դարում։ Սանգինայով ստվերագծում և նրբագծում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 176)։ ![]() |