Սայգա
Սայգա (արու)
Սայգա (արու)
Սայգա (էգ)
Սայգա (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ցեղ Saiga
Տեսակ Սայգա (S. tatarica)
Միջազգային անվանում
Saiga tatarica
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սայգա[1][2] (էգ), մարգաչ կամ սայգակ[1] (արու, լատին․՝ Saiga tatarica), իսկական այծքաղների ենթաընտանիքին պատկանող երկկճղակավոր կաթնասուն (յուրօրինակ տեսքի համար տիբեթյան այծքաղների հետ միասին դասում են «Saiginae» ենթաընտանիքին)։

2002 թվականին Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) որոշմամբ այս տեսակը դասակարգվել է որպես վերացման եզրին գտնվող տեսակ[3]։

Ի սկզբանե նրանք բնակեցրել են մեծ տարածք Եվրասիայի տափաստաններում և կիսաանապատներում՝ Կարպատների ստորոտից և Կովկասից մինչև Ջունգարական հարթավայր և Մոնղոլիա։ Այժմ սայգաներն ապրում են միայն Ղազախստանում, Ուզբեկստանում, անցնում են նաև Թուրքմենստան, Ռուսաստան (Կալմիկիա, Աստրախանի մարզ, Ալթայի Հանրապետություն, Վոլգոգրադի մարզ) և արևմտյան Մոնղոլիա: Վերաբնակեցվել է նաև Ուկրաինայում՝ Ասկանիա Նովա արգելոցում:

Նկարագրություն

խմբագրել
 
Սայգակը ԽՍՀՄ փոստային նամականիշի վրա, 1974

Համեմատաբար փոքր երկկճղակավոր կենդանի է, մարմնի երկարությունը՝ 110–146 սմ, պոչը՝ 8–12 սմ, մնդավի բարձրությունը՝ 60–79 սմ։ Քաշը՝ 23-40 կգ։ Ունի երկար ձգվող մարմին, համեմատաբար կարճ ոտքերի վրա։ Քիթը փափուկ, մի փոքր փքված, շարժական կնճիթի տեսքով է՝ կլորացած, իրար մոտ տեղակայված քթանցքներով, որը ստեղծում է «սապատավոր մռութի» տպավորություն: Ականջները կոր վերնամասով են: Միջին սմբակները ավելի մեծ են, քան կողային սմբակները: Կոտոշներ ունեն միայն արուները։ Երկարությամբ նրանք մոտավորապես հավասար են գլխի երկարությանը և միջինը հասնում են 30 սմ-ի, կիսաթափանցիկ, դեղնասպիտակավուն, անկանոն քնարաձև են։ Կոտոշներիներքևից երկու երրորդը ունեն լայնակի օղակաձև ծայրեր, որոնք գլխի վրա տեղակայված են գրեթե ուղղահայաց:

Ամառային մորթին դեղնակարմրավուն է, մեջքի միջին գծի երկայնքով ավելի մուգ և դեպի փորը գնալով բացացող, իսկ գավակի հատվածում անպոչ է, ցածր և նոսր մորթով։ Ձմեռային մորթին շատ ավելի բարձր է և խիտ, շատ բաց, կավե մոխրագույն: Մազափոխումը տեղի է ունենում տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։

Կան փոքր ենթաակնային, աճուկային և միջկճղակային հատուկ մաշկային գեղձեր։ Պտուկները 2 զույգ են:

Կենսակերպ

խմբագրել

Սայգաներին հատուկ են սեզոնային կենտրոնացումները[4]։ Տարվա տարբեր եղանակներին նրանք հավաքվում են հազարավորներով, նախիրներով տափաստանների և կիսաանապատների որոշ հատվածներում և սնվում են բույսերի բազմազան տեսակներով (սագախոտ, օշինդր, սեզ, աղուտաբույս և այլն), ներառյալ նրանք, որոնք թունավոր են կենդանիների այլ տեսակների համար: Սայգակները գաղթում են երկար տարածություններ և կարող են լողալով անցնել գետեր, բայց փորձում են խուսափել զառիթափ և քարքարոտ լանջերից: Սայգակները շորորաքայլով են վազում՝ զարգացնելով մինչև 80 կմ/ժ արագություն[5]։

Բազմացման սեզոնը սկսվում է նոյեմբերից, երբ արուները պայքարում են էգերին տիրանալու համար։ Մարտում հաղթած արուն տիրանում է «հարեմին», որը բաղկացած է լինում 5-50 էգերից։ Գարնան վերջին, ամռան սկզբին ծնվում են ձագերը։ Երիտասարդ էգերը սովորաբար ունենում են մեկական ձագ, իսկ ավելի հասունները՝ երկուական (3-ից 2 դեպքում)։

Սայգակների բնական թշնամիները համարվում են տափաստանային գայլերը։

Տարածվածություն

խմբագրել

Կան տեսակի հինգ հիմնական պոպուլյացիաներ, որոնցից երեքը գտնվում են Ղազախստանում, մեկը Ռուսաստանում (Կալմիկիայում) և մեկը՝ Մոնղոլիայում: Որոշ Սայգաներ ձմեռում են Ուզբեկստանում[6]։

Սայգան այսպես կոչված մամոնտների ֆաունայի ամենահին ներկայացուցիչն է (բրդոտ ռնգեղջյուրի և թրատամ կատվի հետ միասին)։ Ենթադրվում է, որ պլեյստոցենում նրանք նույնիսկ ավելի շատ էին և ապրում էին ցուրտ տափաստաններում՝ մամոնտների ֆաունայի այլ ներկայացուցիչների հետ միասին[7]։

 
Սայգակների ուրալյան պոպուլյացիա

Ուշ Վալդայի սառցապատումից հետո սայգաները տարածվում էին Եվրոպայի հեռավոր արևմուտքից, ներառյալ Բրիտանական կղզիները, մինչև կենտրոնական Ալյասկա և հյուսիս-արևմտյան Կանադա: 17-18-րդ դարերում սայգաները բնակեցված էին բոլոր տափաստաններում և կիսաանապատներում՝ արևմուտքում գտնվող Կարպատների ստորոտից մինչև Մոնղոլիա և արևելքում՝ Արևմտյան Չինաստան։ Նրանք հյուսիսում հասնում էին մինչև Կիև և Սիբիրի Բարաբինսկ տափաստան։ Սակայն, 19-րդ դարի երկրորդ կեսին մարդիկ արագորեն բնակեցրին տափաստանային տարածքները, և սայգան գրեթե անհետացավ Եվրոպայից: Կտրուկ նվազել են նաեւ Ասիայում սայգաների տարածման շրջանները և նրանց քանակը։ Արդյունքում, 20-րդ դարի սկզբին Եվրոպայում այն պահպանվել է միայն Վոլգա գետի ստորին հոսանքի ամենահեռավոր շրջաններում, իսկ Ասիայում՝ Ուստյուրտի երկայնքով, Բետպակ Դալա անապատում, Իլի Կարատալ գետերի ավազաններում (Սարյեսիկ Ատիրաուի ավազններ), Մոնղոլիայի արևմտյան լճերի ավազաններում և որոշ այլ վայրերում։

Բացի գայլերից, տեսակների գոյության բնական սպառնալիքներից են վարակիչ հիվանդությունները և տափաստանների սառցակալումը, ինչը խանգարում է սննդի հայթայթմանը[8]։ Խորհրդային տարիներին, ցուրտ ձմռանը, սայգաները փրկվում էին հատուկ սարքավորված կերաամանների միջոցով: 2012-2014 թվականներին Ղազախստանի կրթության և գիտության նախարարությունը 332 մլն տենգե է հատկացրել սայգաների շրջանում վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության համար։

Մոնղոլական սայգա

խմբագրել

Արևմտյան Մոնղոլիայում բնակվող պոպուլյացիան բաժանված է առանձին ենթատեսակի՝ մոնղոլական սայգայի («Saiga tatarica mongolica»), որի թիվը կազմում է 750 առանձնյակ[9]։ Բոլոր մյուս պոպուլյացիաները դասակարգվում են որպես Saiga tatarica tatarica անվանական ենթատեսակ։ Որոշ հետազոտողներ մոնղոլական սայգան համարում են պլեյստոցենի ենթատեսակ և այն անվանում են «Saiga borealis mongolica»[10][11]:

Մարդու հետ փոխազդեցություն և պահպանման կարգավիճակ

խմբագրել

1920-ական թվականներին սայգայի թվաքանակը կտրուկ նվազել է, և այն գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Այնուամենայնիվ, ձեռնարկված պահպանության միջոցառումների և տեսակների բարձր պտղաբերության շնորհիվ 1950-ական թվականներին պոպուլյացիան վերականգնվեց, ԽՍՀՄ տափաստաններում և կիսաանապատներում հասնելով ավելի քան 2 միլիոն առանձնյակի[12]։ Հետո պոպուլյացիան նորից սկսեց նվազել։ 1970-ականներին նույնիսկ հատուկ մշակվել է այս կենդանիներին կրակելու համար զենք՝ «Սայգա» անվանումով։ 2008 թվականի դրությամբ ենթադրաբար կար «Saiga tatarica tatarica» ենթատեսակի մոտ 50 հազար առանձնյակ, որոնք ապրում էին Ղազախստանի երեք շրջաններում (Վոլգա-Ուրալյան ավազան, Ուստյուրտ և Բետպակ-Դալա) և Ռուսաստանում (Հյուսիսարևմտյան Մերձկասպյան շրջան)[10][13]։

 
Սայգան Ղազախստանի նամականիշի վրա, 2013 թվական

Ինչ-որ պահի, կենդանիների պահպանությամբ զբաղվող խմբերը, ինչպիսին է, օրինակ, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը, խրախուսում էին սայգաների որսը` նրանց եղջյուրները համարելով ռնգեղջյուրի եղջյուրների այլընտրանք[14]: Սայգաների ընդհանուր թիվը կրկին նվազել է։ 1996 թվականին սայգա տեսակը ներառվել է ԲՊՄՄ Կարմիր գիրք որպես «Խոցելի», իսկ 2002 թվականին այն դասակարգվել է որպես Կրիտիկական վտանգված կամ «CR» (Critically Endangered)[3][6]:

Սայգաների գլխաքանակի ավելի քան 95%-ն ապրում է Ղազախստանում։ Տեսակի գոյության հիմնական սպառնալիքը որսագողությունն է[6]։

Ռուսաստանյան WWF-ի հետազոտության համաձայն՝ 2020 թվականին Կասպից ծովի հյուսիս-արևմտյան տափաստաններում ապրել է մոտ 6350 սայգա[15]։

Հյուսիսարևմտյան Մերձկասպյան տարածաշրջանում ապրող սայգայի պոպուլյացիայի պահպանման համար 1990 թվականին Կալմիկիայի Հանրապետությունում (Ռուսաստան) ստեղծվեց «Սև Հողեր» արգելավայրը, որը 2012 թվականին ձեռք բերեց լիարժեք էլեկտրականացված ցանկապատ[16]: «Պլեյստոցենյան պարկ» նախագծի շրջանակներում նախատեսվում է վերականգնել սայգաների պոպուլյացիան հյուսիսարևելյան Սիբիրում: 2010 թվականը Կալմիկիայի Հանրապետությունում հայտարարվել է սայգայի տարի։ Ուկրաինայի տարածքում Ասկանիա-Նովա արգելոցում ապրում է սաիգաների փոքր երամակ (մոտ 600 կենդանի)։ Մոսկվայի կենդանաբանական այգին, Սան Դիեգոյի կենդանաբանական այգին և Քյոլնի կենդանաբանական այգին նախկինում սայգաներ են ունեցել:

Պոպուլյացիա 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023[17] 2024[18]
Բետպակ Դալայան 78 000 110 100 155 200 216 000 242 500 36 200 51 700 76 400 111 500 ... 285 000 489 000 745 300 1 150 000
Ուրալյան 17 900 20 900 26 400 39 000 51 700 70 200 98 200 135 000 217 000 ... 545 000 801 000 1 130 000 1 620 000
Ուստյուրտյան 6 100 6 500 5 400 1 700 1 270 1 900 2 700 3 700 5 900 ... 12 000 28 000 39 700 63 600
Ընդհանուր 49 378 54 868 61 073 81 000 89 600 102 000 137 500 187 000 256 700 295 400 108 300 152 600 215 100 334 400 ... 842 000 1 318 000 1 915 000 2 833 600

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Банников А. Г., Флинт В. Е. Отряд Парнокопытные (Artiodactyla) // Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 493—495. — 558 с. — ISBN 5-09-001434-5
  2. Данилкин А. А. Млекопитающие фауны России и сопредельных территорий. Полорогие (Bovidae). — М.: Товарищество научных изданий КМК, 2005. — С. 101. — 550 с. — ISBN 5-87317-231-5
  3. 3,0 3,1 «Saiga» (անգլերեն). IUCN Red List. Արխիվացված է օրիգինալից 2018-09-30-ին. Վերցված է 2023-09-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Сайгак». Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2014-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Сайгак». Արխիվացված է օրիգինալից 2015-01-22-ին. Վերցված է 2014-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 «Сайгак» (ռուսերեն). Казахстанская ассоциация сохранения биоразнообразия. Արխիվացված է օրիգինալից 2023-10-12-ին. Վերցված է 2023-09-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Е.Наймарк. Браконьерство — основная причина деградации популяций сайгаков Արխիվացված է Դեկտեմբեր 12, 2009 Wayback Machine-ի միջոցով:
  8. «В Кызылординской области «краснокнижные» сайгаки находятся на грани вымирания». «KZinform». Արխիվացված է օրիգինալից 2015-05-30-ին. Վերցված է 2015-05-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Saiga tatarica ssp. mongolica (монгольская сайга) Արխիվացված է Նոյեմբեր 21, 2011 Wayback Machine-ի միջոցով: на сайте Красного списка МСОП(անգլ.)
  10. 10,0 10,1 Saiga tatarica (сайга) Արխիվացված է Նոյեմբեր 17, 2011 Wayback Machine-ի միջոցով: на сайте Красного списка МСОП (Mallon, D. P. 2008)(անգլ.)
  11. Saiga borealis mongolica Արխիվացված է Հունիս 3, 2010 Wayback Machine-ի միջոցով: в книге Wilson D. E. & Reeder D. M. (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). — Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0 [1] Արխիվացված է Հոկտեմբեր 7, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  12. Акимушкин И. Это все антилопы. — Москва: Малыш, 1977.
  13. Карта распространения пяти ныне существующих популяций сайги Արխիվացված է Ապրիլ 23, 2010 Wayback Machine-ի միջոցով: на сайте Альянса по Сохранению Сайги(անգլ.)
  14. Կաղապար:Нп3 No Turning Back: The Life and Death of Animal Species. — New York: Harper Collins E-books, 2004. — С. 210. — ISBN 978-0-06-172408-4
  15. «WWF России подвел итоги оценки численности сайгака - Калмыкия-online.ру». kalmykia-online.ru (ռուսերեն). 2020-04-15. Արխիվացված է օրիգինալից 2021-05-11-ին. Վերցված է 2021-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Сайгаки могут спать спокойно». Արխիվացված է օրիգինալից 2017-09-20-ին. Վերցված է 2012-07-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Учёные посчитали сайгаков в казахстанских степях». baigenews.kz (ռուսերեն). 2023-05-23. Արխիվացված է օրիգինալից 2023-05-23-ին. Վերցված է 2023-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «В Казахстане назвали точное количество сайгаков». Агентство профессиональных новостей (АПН) (ռուսերեն). 2024-05-31. Արխիվացված օրիգինալից 2024-06-01-ին. Վերցված է 2024-06-01-ին.