Սայաթ-Նովա (Իսաբեկյանի կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի նկար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սայաթ-Նովա (այլ կիրառումներ)

«Սայաթ-Նովա», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1964 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

«Սայաթ-Նովա»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1964
բարձրություն190
լայնություն154,5
ստեղծման երկիրՀայաստան Հայաստան
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Կտավն ունի 190 սմ բարձրություն, 154,5 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։

Նկարագրություն

խմբագրել

Կտավի առաջնամասում Իսաբեկյանը պատկերել է Սայաթ-Նովային արժանապատվության խոր գիտակցությամբ կանգնած, քամանչան կրծքին սեղմած, իր երգը տանելով դեպի արժանավորները, դեպի խալխը, իսկ պալատը մնում է ետևում, որպես անվերադառնալի հուշ։ Դա պոետ-քաղաքացու սիմվոլիկ ֆիգուր է, որի մեջ մոնումենտալ ուժով տրված է ստեղծագործողի յուրովի ճակատագիրը։

Մրցանակ

խմբագրել

Սայաթ-Նովային նվիրված հոբելյանական ցուցահանդեսում այս կտավն արժանացել է պետական մրցանակի[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել