Սամվել Սերգեյի Ապրեսյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Ապրեսյան (այլ կիրառումներ)
Սամվել Ապրեսյան (6 փետրվարի, 1963, Թալիշ, Մարտակերտի շրջան - 6 դեկտեմբերի, 1990, Թալիշ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Սամվել Սերգեյի Ապրեսյան | |
---|---|
6 փետրվարի, 1963 - 6 դեկտեմբերի, 1990 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
ԿենսագրությունԽմբագրել
Սամվել Ապրեսյանը ծնվել է 1963 թ. փետրվարի 6-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում, այնուհետև՝ գյուղին հարակից բարձունքում տեղակայված հակակարկտային մարտկոցների վրա, որպես նշանառու։ 1990 թ. միացել է հայրենիքի պաշտպաններին, հերթապահել գյուղի սահմաններում։ Զոհվել է 1990 թ. դեկտեմբերի 6-ին հայրենի գյուղում, թշնամու գնդակից։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Թալիշի գերեզմանատանը[1]։
2010 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[2]։