Սամվել Շահմուրադյան

հայ լրագրող, գրող

Սամվել Սարգսի Շահմուրադյան (փետրվարի 25, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 1992, Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Արցախ, թաղված է Երևանում), հայ գրող, լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1992):

Սամվել Սարգսի Շահմուրադյան
Ծնվել էփետրվարի 25, 1955(1955-02-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 11, 1992(1992-09-11) (37 տարեկան)
Մահվան վայրՎաղուհաս, Մարտակերտի շրջան, Արցախ
ԳերեզմանԵրևան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1980)
Մասնագիտությունգրող և լրագրող
ԱշխատատուԼիտերատուրնայա Արմենիա
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի «Արիության համար» մեդալ
և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
Արտաքին տեսաֆայլեր
Ճանաչենք մեր հերոսներին. Սամվել Շահմուրադյան

Կենսագրություն

խմբագրել

Սամվել Շահմուրադյանը ծնվել է 1955 թ. փետրվարի 25-ին Երևանում։ 1980 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1974 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1980-1990 թթ.-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գրական աշխատող։ 1990-1992 թթ.-ին՝ ՀՀ ԳԽ լրատվության հանձնաժողովի քարտուղար, «Արցախի կանչ» պատգամավորական խմբի համանախագահ[1]։ 1990-1992 թթ.-ին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

Արցախյան պատերազմ

խմբագրել

Սամվել Շահմուրադյանը Արցախյան շարժման և պատերազմի տարիներին (1988-1992) մամուլում հրապարակել է շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ, ՀՀ ԳԽ նստաշրջաններում պաշտպանել արցախահայության արդարացի պահանջը, դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը, իշխանությունների բռնությունները Ադրբեջանի հայաբնակ շրջաններում։ Բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում։ «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին, որտեղ և զոհվել է[2]։

Պարգևներ և շքանշաններ

խմբագրել
  1. Մխիթար Գոշ շքանշան, ԱՀ նախագահ 2003 թ.
  2. Վազգեն Սարգսյան շքանշան, Արծիվ Մահապարտների Միություն 2007 թ.
  3. Հայաստանի Երկրապահ Հուշամեդալ, ԵԿՄ 2007 թ.
  4. ՀՀ Ժուռնալիստների Միության մրցանակ «Ոսկե Գրիչ»
  5. Մարտական Խաչ 1-ին Աստիճանի Շքանշան, ՀՀ Նախագահ 1996 թ.
  6. Արիության մեդալ, ԱՀ նախագահ 2014 թ.

Ստեղծագործություններ

խմբագրել

2005 թ. մարտի 1-ին Հայաստանի գրողների տանը տեղի ունեցավ գրող, լրագրող, հրապարակագիր, Արցախյան պատերազմի հերոս նահատակ Սամվել Շահմուրադյանի «Մեր քաղցր հողը» հոդվածների և էսսեների ժողովածուի շնորհանդեսը։ Սամվել Շահմուրադյանը հեղինակել է «Սումգայիթյան ողբերգություն ականատեսների վկայությամբ» գիրքը, որը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով։

Գրականություն

խմբագրել
  • Մահապարտները (կազնող և խմբագրող՝ Գ. Ջանիկյան), Երևան, 2002։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչություն
  2. «Սամվել Շահմուրադյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել