Սամվել Հարությունյան (ազատամարտիկ)

ազատամարտիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Հարությունյան (այլ կիրառումներ)

Սամվել Սերյոժայի Հարությունյան (ՉԱՎՈՒՇ, ապրիլի 1, 1966, Երևան, Արցախյան ազատամարտի մասնակից, Արաբո ջոկատի ազատամարտիկ, ՀՀ բանակի կապիտան (1999 թ.)։

Սամվել Հարությունյան
Ծնվել էապրիլի 1, 1966(1966-04-01) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունազատամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական ծառայության մեդալ և «Անդրանիկ Օզանյան» մեդալ

Գործունեությունը խմբագրել

1983 թվականին ավարտել է Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոցը, 1984 թվականին՝ ԴՕՍԱԱՖ-ի ավտոդպրոցը։ 1984-1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է տանկիստ։ 1986-1994 թվականներին եղել է Երևանի Հայէլեկտրագործարան միավորման թիվ 31 տեղամասի փականագործ-գործիքագործ։ 1994 թվականին ծառայության է անցել ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում։ 1994 թվականին եղել է Սևանի ռեգիոնալ վարչության հատուկ ջոկատի հրամանատար, 1994-1996 թվականներին՝ Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ներքին գործերի բաժնի պարեկա-պահակային ծառայության վաշտի հրամանատար, 1996-1997 թվականներին` Երևանի քաղաքային վարչության հատուկ գումարտակի հրամանատար։ 1997 թվականին փոխադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգ։ 1997-2001 թվականներին եղել է ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ, 2001-2002 թվականներին` նույն գումարտակի հրամանատար, 2002 թվականին՝ ռազմական վարչության պետի սպառազինության գծով տեղակալ։ /2002 թվականին արձակվել է պահեստազոր/։ 2006-2007 թվականներին եղել է «Հայէլեկտրացանցեր» միավորման «Արևմուտք» մասնաճյուղի Շենգավիթի 26-րդ տեղամասի պետ։ 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Եղել է «Արաբո» ռազմականացված ջոկատի հատուկ խմբավորման հրամանատար։ Մասնակցել է ԼՂՀ Շահումյանի շրջանի Բուզլուխ-Մանաշիդ գյուղերի (1990 թվականի հոկտեմբեր), Զոդի (1991 թվականի հունվար), Մարտակերտի շրջանի Լևոնարխ-Հակոբ Կամարի գյուղերի (1992 թվականի ապրիլ-մայիս), Կապանի Դավիթ Բեկ գյուղի (1993 թվականի մարտ-հունիս), Քարվաճառի (1994 թվականի հունվար-մարտ) պաշտպանական և հարձակողական մարտերին։ «Արծիվ-Մահապարտ» գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր-Վաղուհաս գյուղերի պաշտպանական մարտերին (1992 թվականի հունվար-փետրվար)։

Պարգևատրվել է խմբագրել

  • ՀՀ «Մարտական ծառայության» մեդալ (1998)[1]
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2005)
  • «Արծիվ-Մահապարտ» շքանշան (2007)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.