Սամվել Հայրումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Արամայիսի Հայրումյան (դեկտեմբերի 24, 1967, Աբովյան), հայ բժիշկ, սրտաբան, ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու։
Սամվել Հայրումյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Աբովյան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Սրտաբանության ինստիտուտ |
Մասնագիտություն | սրտաբան |
Կենսագրություն
խմբագրելՍամվել Հայրումյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 24-ին Աբովյան քաղաքում։ 1985-1993 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ բուժական գործ մասնագիտությամբ, ունի գերազանցության դիպլոմ։ 1993-1995 թվականներին սովորել է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, ավարտել կլինիկական օրդինատուրան՝ «Սրտաբանություն» մասնագիտությամբ։ 1997 թվականին վերապատրաստվել է Առողջապահության ազգային ինստիտուտում՝ «Կլինիկական էխոկարդիոգրաֆիա» մասնագիտությամբ։ 2009 թվականին վերապատրաստում է անցել Երևանի պետական բժշկական համալսարանում՝ «Ընտանեկան բժշկություն» մասնագիտությամբ[1]։
Մասնագիտական կատարելագործում
խմբագրելՍամվել Հայրումյանի մասնագիտական հետաքրքրության ոլորտներն են ընդհանուր բժշկական գործը, աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումը, սրտանոթային հիվանդությունների բուժումը, մասնավոր բժշկական կենտրոնի կազմակերպումը, ապացուցողական բժշկությունը։
- Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերման, վարման և քաղցկեղի կանխարգելման սկզբունքները (2014)
- Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում և բուժում (2014)
- Ոչ վարակիչ հիվանդությունների վարումն ու կանխարգելումը առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ (2015)
- Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում (2015)
- ՍԻՀ և զարկերակային գերճնշում՝ միջազգային ուղեցույցներից դեպի դեպքերի քննարկում (2016)
- Բժշկա-սոցիալական փորձաքննության հիմունքները (2016)[1]
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1995-2000 թվականներին աշխատել է Բյուրեղավանի բժշկական կենտրոնում՝ որպես տեղամասային թերապևտ, սրտաբան։ 1994-2009 թվականներին՝ աշխատել է «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ սկզբում որպես հերթապահ բժիշկ-թերապևտ, իսկ 2000 թվականից՝ որպես տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ։ 2010-2018 թվականներին աշխատել է «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն»-ում՝ որպես սրտաբան։ 2013 թվականից առ այսօր «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրենն է։ 2018 թվականից մինչ օրս ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատուն է[1]։
Մասնակցել է մի շարք տեղային և միջազգային գիտաժողովների։
Տեղային գիտաժողովներ և կոնֆերանսներ
խմբագրել- Հայաստանի սրտաբանների 9-րդ վեհաժողով(2013)
- Կաթվածի բուժումը (2013)
- Երևանի սրտաբանական ֆորում (2014)
- Էնդոկրինոլոգիական հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման արդի մոտեցումներ (2015)
- Հայաստանի սրտաբանների 10-րդ հոբելյանական վեհաժողով (2015)
- Էրեբունի սրտաբանական գիտաժողով (2015)
- «ՍԻՀ և երկարակեցություն․ չբացահայտված հարցեր» ՀՀ ԱՆ2016
- «Սրտի իշեմիկ հիվանդության բուժման օպտիմալացման ժամանակակից ասպեկտները » ՀՀ ԱՆ2017
- «Առիթմոլոգիայի ակտուալ հարցերը » ՀՀ ԱՆ2017
- «Սրտանոթային հիվանդությունների վարման և կանխարգելման ուղիները» ՀՀ ԱՆ2017
- Քրոնիկ էնցեֆալոպաթիաների հիմնական տեսակները նյարդաբանական պրակտիկայում2018
Միջազգային գիտաժողովներ և կոնֆերանսներ
խմբագրել- Ընտանեկան բժշկության 1-ին միջազգային գիտաժողով (Երևան) (2013)
- Ընտանեկան բժշկության 2-րդ միջազգային գիտաժողով (Երևան) (2014)
- Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողով (Երևան) (2015)
- Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի միջազգային համաժողով (Լոնդոն) (2015)
- Գրանդ կուրս «Սիրտանոթային հիվանդությունների կոնտինիումը ապացուցողական բժշկության ժամանակաշրջանում» (2016)
- «Զարկերակային գերճնշման արդիական մոտեցումներ» հայ-ռուսական գիտաժողով (2016)
- Սրտաբանների Եվրասիական Ասոցիացիայի 4-րդ վեհաժողով (2016)[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Սամվել Հայրումյան - Կարդիոմեդ ԸԲԿ բժիշկները». cardiomed.am. Արխիվացված է օրիգինալից 2020-11-18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Առավոտը Շանթում -ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, ընտանեկան բժիշկ - Սամվել Հայրումյան
- Սրտաբան Սամվել Հայրումյանը Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում անցկացրել է առողջ ապրելակերպի մասին դասընթաց
- 3 հարց COVID-19-ի մասին. Սամվել Հայրումյան. Տեսանյութ
- Բնական իմունային պատնեշ է ստեղծվում, ինչի շնորհիվ թվերը կսկսեն իջնել
- Ո՞ր վիրուսակիրներն են տանը բուժվում և ինչպե՞ս
- Մասսայական պետք է կրել դիմակներ, պնդում է ԱՆ պաշտոնյան
- Հայաստանում տնային պայմաններում ինչպե՞ս է իրականացվում կորոնավիրուսով հիվանդների բուժումը (տեսանյութ)