Սամվել Երվինյան

հայ ջութակահար, երաժիշտ, կոմպոզիտոր

Սամվել Երվինյան (հունվարի 25, 1966(1966-01-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար և կոմպոզիտոր։

Սամվել Երվինյան
Ծնվել էհունվարի 25, 1966(1966-01-25)[1] (58 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Կայքsamvelyervinyan.com
 Samvel Yervinyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սամվել Երվինյանը ծնվել է Երևանում, 7 տարեկանից սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում Արմեն Միանսյանի դասարանում։ Իր տարիքի խմբերում հաղթել է բոլոր երաժշտական մրցույթներում[2]։ Շարունակել է ուսումը Չայկովսկու անվան երաժշտական կոնսերվատորիայում Էդվարդ Դայանի դասարանում. 1993 թվականին Սամվել Երվինյանը գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել Երևանի պետական կոնսերվատորիայում։ 2003-2004 թվականներին նվագել է Յաննիի «Etnicity» խմբում, այդ հույն երաժշտի համաշխարհային երաժշտական շրջագայությունների է մասնակցել, ինչպես նաև 2005 թվականին մասնակցել է Yanni Live! The Concert Event և Yanni Voices երաժշտական շրջագայություններին։

Տուրեր Յաննի հետ խմբագրել

 
  • 2003, 2004 - Ethnicity համաշխարհային շրջագայություն
  • 2005 - Yanni Live! և Յաննի ձայներ շրջագայություն
  • 2013 - Աշխարհն առանց սահմանների շրջագայություն
  • 2014 - համաշխարհային շրջագայություն[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Biography
  2. «Կենսագրությունը անձնական կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 15-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 6 
  3. Yanni and his Orchestra – World Concert Tour Dates for 2014

Արտաքին հղումներ խմբագրել