Սամվել Դանիելյան (ըմբիշ)

հայ ըմբիշ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Դանիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Վլադիմիրի Դանիելյան (1971, նոյեմբերի 2, Բաքու), հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշ, մարզիչ, Ռուսաստանի եռակի չեմպիոն (1992, 1993, 1999), Եվրոպայի չեմպիոն (1999), 1991 թվականի աշխարհի գավաթակիր, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն (1995), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1995)։

Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 2, 1971 (52 տարեկան)
Ադրբեջան Ադրբեջան
Ծննդավայր՝Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
162 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Սամվել Դանիելյանը ծնվել է 1971 թվականին Բաքվում։ 1978 թվականից զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով Ֆելիքս Ավակովի և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կասպարովի ղեկավարությամբ։ 1987 թվականից եղել է ԽՍՀՄ պատանեկան հավաքականի անդամ։ 1989 թվականին Արցախյան ազատամարտի տարիներին տեղափոխվել է Կրասնոդար, հետագայում՝ Դոնի Ռոստով, որտեղ շարունակել է զբաղվել ըմբշամարտով Պյոտր Չինիբալայանցի ղեկավարությամբ։ 1991-2001 թվականներին եղել է Ռուսաստանի հավաքականի անդամ՝ դառնալով հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթակիր (1991)։ 1996 թվականից՝ Ատլանտայի օլիմպիական խաղերի մասնակից[1]։

2001 թվականին ավարտել է կարիերան։ 2008 թվականից Մոսկվայի Իվան Յարիգինի անվան թիվ 64 Ըմբշամարտի պալատի մարզիչն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել