Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Սուրենի Գալստյան (հուլիսի 13, 1949(1949-07-13), Քաղցրաշեն, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (2003-2016)։

Սամվել Գալստյան
Ծնվել էհուլիսի 13, 1949(1949-07-13) (74 տարեկան)
ԾննդավայրՔաղցրաշեն, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1966-1972 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես կոլտնտեսական։
  • 1972-1975 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես դաշտավարական բրիգադի բրիգադավար։
  • 1975-1978 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես։
  • 1978-1984 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության Նարեկի խաղողապտղատնկարանային տնտեսության տնօրեն։
  • 1984-1991 թվականներին՝ Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահ։
  • 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։
  • 1991-1996 թվականներին՝ Արտաշատի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 1996-1998 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի խորհրդական։
  • 1998-2001 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի ղեկավար։
  • 2001 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։
  • 2003 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[1]։

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ «Աշխատանքային արիության համար» մեդալ։
  • ԽՍՀՄ գյուղատնտեսության նվաճումների համար մեդալ։
  • Անանիա Շիրակացու մեդալ։
  • ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ։
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ։

Ամուսնացած է, ունի չորս զավակ և յոթ թոռ։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գյուղատնտեսության երեք փոխնախարար ազատվել է աշխատանքից». www.civilnet.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)