Սամվել Գաբրիելյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Գուրգենի Գաբրիելյան (ապրիլի 3, 1951(1951-04-03)[1], Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2015(2015-07-22), Ստեփանակերտ), հայ նկարիչ։ ԼՂՀ վաստակավոր նկարիչ (2011)։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1983)։

Սամվել Գաբրիելյան
Ծնվել էապրիլի 3, 1951(1951-04-03)[1]
ԾննդավայրԼեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 22, 2015(2015-07-22) (64 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Սամվել Գաբրիելյանը ծնվել է 1951 թվականին ԼՂՀ Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի, 1973-1979 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում։ Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Ստեղծել է կոմպոզիցիաներ, խորհրդանշական ֆիգուրներ։ 1993 թվականից բազմաթիվ խմբային և անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Կիպրոսում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրազիլիայում և այլ երկրներում։ 2007 թվականից եղել է ԼՂՀ-ում գործող «ԳԱՄ-արտ» Արցախի նկարիչների միջազգային միության հիմնադիրներից ու նախագահը։ Դասավանդել է Շուշիի Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտում և Աստղաշենի արվեստի դպրոցում։ Գաբրիելյանի տեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության ֆոնդերում, արտասահմանյան մասնավոր հավաքածուներում։ 2013 թվականին Շուշիում բացված Կերպարվեստի պետական թանգարանի նվիրատուներից է[2][3][4]։

Պարգևներ խմբագրել

  • ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 1994
  • ԼՂՀ վաստակավոր նկարիչ, 2011

Հիշատակ խմբագրել

2016 թվականին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2297
  2. «ՍԱՄՎԵԼ ԳՈՒՐԳԵՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ - Azat Artsakh». www.artsakhtert.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. Թանգարանի ստեղծմամբ կհավերժացնենք նկարչի հիշատակը(չաշխատող հղում)
  4. Baghdasaryan, Aram. «AV Production - Սամվել Գաբրիելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Ստեփանակերտում կայացել է Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական գործակալություն». artsakhpress.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.