Սամվել Բաբայան (մարզիչ)

հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Բաբայան (այլ կիրառումներ)

Սամվել Վյաչեսլավի Բաբայան (ծնվ. 19 մայիսի 1971 թ.), ծագումով հայ ուզբեկստանցի ֆուտբոլային մարզիչ, Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Football pictogram.svg
Սամվել Բաբայան
Սամվել Բաբայան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սամվել Վյաչեսլավի Բաբայան
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Uzbekistan.svg Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1971 (49 տարեկան)
Ծննդավայր Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մարզչական կարիերա
Տարի Ակումբ
2002-2014
2014–2015
2015-ից
Ուզբեկստան Պախտակոր (փոխնախագահ)
Ուզբեկստան Պախտակոր
Ուզբեկստան Ուզբեկստան

ԿարիերանԽմբագրել

Խաղացել է ֆուտբոլի Ուզբեկական ԽՍՀ առաջնությունում՝ տարբեր թիմերում։

Գերազանցությամբ ավարտել է Տաշքենդի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը՝ մարզչի մասնագիտությամբ։

1993-1996 թթ. եղել է Տաշքենդի մարզի «Պոլիտօտդել» ակումբի ադմինիստրատոր։

1996-2001 թթ. եղել է Նամանգանի «Նովբախոր» ակումբի գլխավոր մարզչի օգնական։ Այդ տարի թիմը նվաճեց Ուզբեկստանի չեմպիոնի կոչումը։

2001-2002 թթ. եղել է Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մենեջեր։

2002-2014 թթ. - Տաշքենդի «Պախտակոր» ակումբի փոխնախագահ։

2014 թթ. դարձել է Տաշքենդի «Պախտակոր» ակումբի գլխավոր մենեջեր։ Տարվա արդյունքներով թիմը դարձել է Ուզբեկստանի չեմպիոն, իսկ Բաբայանը ճանաչվել է 2014 թ. Ուզբեկստանի լավագույն մարզիչ։

2015 թ. հունիսի 23-ին նշանակվել է Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։