Սամվել Ապիկյան

հայ ֆիզիկոս

Սամվել Աբրահամի Ապիկյան (մայիսի 12, 1959(1959-05-12)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999):

Սամվել Ապիկյան
Ծնվել էմայիսի 12, 1959(1959-05-12)[1][2] (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1982)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրԵրևանի ֆիզիկայի ինստիտուտ և Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Սամվել Ապիկյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 12-ին, Երևան քաղաքում։ 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1982-1998 թվականներին աշխատել Է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, 1998 թվականից՝ Երևանի պետական համալսարանում։ 2002 թվականից, միաժամանակ Տարածաշրջանային առաջատար գիտությունների և տեխնոլոգիաների կենտրոնի նախագահ։ 2002 թվականից՝ ՀԱԷԿ-ի անվտանգության նախագծի ղեկավար։ 2003 թվականից՝ ՆԱՏՕ-ի կենսաբանական, քիմիական և միջուկային համակարգչային ծրագրի ղեկավար[3][4]։

Աշխատանքները վերաբերում են լարերի կոնֆորմ ինվարիանտ դաշտին, լարերի տեսություններին, ինտեգրվող մոդելներին։

Երկեր խմբագրել

  • Геометрические свойства -алгебр и модель Тоды / Апикян С. А., [Теоретическая и математическая физика, v138 n2] 2004, 179-192.
  • Разные аспекты двумерных интегрируемых теорий [Text], автореф. дис... д-ра. физ.-мат. наук: 01.04.02 / С. А. Апикян, Ереванский гос. ун-т., Ереван, [б.в.], 1998, 29 c.[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1929
  2. 2,0 2,1 http://am.hayazg.info/index.php?curid=1928
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. studio, 5165m. «Anunner.com - Samvel APIKYAN Abrahami / Սամվել ԱՊԻԿՅԱՆ Աբրահամի». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Каталоги - НБУВ Національна бібліотека України імені В. І. Вернадського». www.irbis-nbuv.gov.ua. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Ապիկյան» հոդվածին։