Սամվել Աղայան (հունիսի 3, 1960(1960-06-03), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 1993(1993-05-24), Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Սամվել Աղայան
հունիսի 3, 1960(1960-06-03) - մայիսի 24, 1993(1993-05-24) (32 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՍտեփանակերտ
ԳերեզմանՍտեփանակերտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պաշտոնջոկատի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սամվել Աղայանը ծնվել է 1960 թ. հունիսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 7 միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել գյուղատնտեսական տեխնիկումում։ Աշխատել է հացի փուռում՝ որպես պետ, այնուհետև՝ կոնդենսատորների գործարանում։ Զբաղվել է սպորտով, ճանաչվել որպես ըմբշամարտիկ։ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից է, առաջին հատուկ ջոկատներից մեկի հրամանատարը։ Մասնակցել է բազում մարտերի՝ ցուցաբերելով արցախցուն հատուկ քաջություն։ Սպանվել է 1993 թ. մայիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքում, անհայտ հանգամանքներում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել