Սամսոն Գերշևիչ Շլյախու (ռումիներեն՝ Samson Şleahu, հուլիսի 20, 1915(1915-07-20), Կալարաշ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մարտի 27, 1993(1993-03-27) կամ մարտի 26, 1993(1993-03-26)[1], Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող։ Ռումինիայի ընդհատակյա շարժումների և Հայրենական պատերազմի մասնակից։

Սամսոն Շլյախու
Ծնվել էհուլիսի 20, 1915(1915-07-20)
ԾննդավայրԿալարաշ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 27, 1993(1993-03-27) (77 տարեկան) կամ մարտի 26, 1993(1993-03-26)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռումինիայի թագավորություն,  ԽՍՀՄ և  Մոլդովա
Պարգևներ
Հայրենական պատերազմի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սամսոն Շլյախուն ծնվել է 1915 թվականին Մոլդովայի Բեսարաբիա շրջանի Կալարաշ քաղաքում։ Սովորել է Բուխարեստի նկարչական դպրոցում[2]։ Մեծ հայրենականի տարիներին ծառայել է գործող բանակում, հետպատերազմյան շրջանում հաստատվել է Քիշնևում[3]։ Տպագրվել է 1946 թվականին։ Պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Շինարարները», լույս է տեսել 1950 թվականին, 1955 թվականին հրատարակվել է «Ընկեր Վանյա» վիպակը, որի համար 1968 թվականին արժանացել է Բորիս Գլավանի անվան Մոլդովայի կոմերիտմիության մրցանակի։ Շլյախուն ռազմական և ժամանակակից թեմաներով գրված բազմաթիվ պատմվածքների հեղինակ է։ 1957 թվականին մոլդավերեն, ապա ռուսերեն լույս է տեսել «Զինվորը գնում է գութանի հետևից» պատմվածքների ու վիպակների ժողովածուն, որի հիման վրա 1972 թվականին նկարահանվել է «Վերջին ռազմաճակատ» ֆիլմը։ Շլյախուի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[4]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Շինարարներ», 1950 թ.
  • «Ընկեր Վանյա», 1955 թ.
  • «Զինվորը գնում է գութանի հետևից», 1957 թ.
  • «Դեպք տափաստանում», 1959 թ.
  • «Այսպիսին եմ ես նրանց տեսել», 1960 թ.
  • «Ներքևի արվարձան», 1964 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Astăzi se împlinesc 97 de ani de la naşterea lui Samson Şleahu». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Биографические данные». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  4. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ։