Սամսոնավանք (Սամսոնի վանք), Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղից 15 կմ հարավ-արևմուտք, Խնձորուտ անտառապատ դաշտամասում։

Սամսոնավանք
Սամսոնավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Տավուշի մարզ, Կիրանց գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Կազմված էԳերեզմանոց, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Եկեղեցի, Կառույցներ օժանդակ, Մատուռ և Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված12-րդ դար
Գմբեթ1 հատ
Քարտեզ
Քարտեզ
 Samson Monastery Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սամսոնի Վանքը հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կայեն գավառի մեջ։ Վանքը կառուցված է Խնձորկուտ կոչվող անտառապատ սարահարթի վրա, 12-13 դարերում։

Ճարտարապետություն խմբագրել

Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, գերեզմանատնից, բնակելի ու տնտեսական նշանակության օժանդակ շինություններից, որոնք գտնվում են ավերված վիճակում։ Մատենագրական աղբյուրներում այս հուշարձանախմբի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ճարտարապետական ձևերով հուշարձանները կարող են վերագրվել XII - XIII դարերին։ Կառուցված են մոխրագույն ավազով, սրբատաշ քարերով, կրաշաղախով։

Մեծ (գլխավոր) եկեղեցի խմբագրել

Գլխավոր կամ մեծ եկեղեցին համարյա կանգուն է, պատերը ներսից սվաղված են, դրանց վրա պահպանվել են կրոնական բովանդակությամբ որմնանկարների մնացորդներ։ Կառուցված է սրբատաշ ավազաքարով, ունի գմբեթ։ Եկեղեցու մուտքը արևմուտքից է, արևելյան կողմում ունի ցածրիկ բեմ։

Փոքր եկեղեցի խմբագրել

Փոքր եկեղեցին գտնվում է գլխավոր եկեղեցու հարավային կողմում։ Ունի թաղակապ միանավ դահլիճի հորինվածք, ծածկը թաղակապ է, արևելյան կողմում կիսաշրջան աբսիդով։ Այս շինության միայն արևելյան հատվածն ու պատերի ստորին շարքերն են պահպանվել։ Այս եկեղեցին ունեցել է որմնանկարներով զարդարված թաղակապ ծածկ։ Արևմտյան պատին կան անթվակիր վիմագիր արձանագրություններ։

Մատուռ խմբագրել

Կիսավեր վիճակում է նաև հյուսիսային կողմում գտնվող մատուռը։ Մատուռը փոքր թաղածածկ, երկթեք կտուրով շինություն է։ Գտնվում է գլխավոր եկեղեցուց հյուսիս։ Ծածկը և հյուսիսային կողմի պատը փլվել են։ Հարուստ դրվագված դուռը բացվում է արևմտյան կողմից։ Ներսից և դրսից պատերին փորագրված են նվիրատվական, անվանական մի քանի արձանագրություններ։ Գերեզմանատան տապանաքարերը խաչքարերի պատվանդանները սրբատաշ քարերի բեկորներր ծածկված են հողով։

Այլ կառույցներ խմբագրել

Շրջակայքում մնացել են միջնադարյան գերեզմանոցը և Սամսոնի գյուղ գյուղատեղին[2]։

Գրականություն խմբագրել

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 68-69, էջեր 68-69 — 154 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, 4-րդ հատոր, էջ 489-490
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 160