Սամուել Ռոման

չիլիացի քանդակագործ

Սամուել Ռոման Ռոխաս (իսպ.՝ Samuel Román Rojas, դեկտեմբերի 8, 1907(1907-12-08)[1][2], Ռանկագուա, Չիլի - ապրիլի 7, 1990(1990-04-07)[2], Սանտյագո, Չիլի), չիլիացի քանդակագործ։

Սամուել Ռոման
Ծնվել էդեկտեմբերի 8, 1907(1907-12-08)[1][2]
ԾննդավայրՌանկագուա, Չիլի
Մահացել էապրիլի 7, 1990(1990-04-07)[2] (82 տարեկան)
Վախճանի վայրըՍանտյագո, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունՉիլիի համալսարան և Instituto O'Higgins de Rancagua?
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
 Samuel Román Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սամուել Ռոմանը ծնվել է 1907 թվականին Ռանկագուա քաղաքում։ Սովորել է իր հայրենի քաղաքում գտնվող Օ'Հիգիս ինստիտուտում։ 1924-1928 թվականներին շարունակել է ուսումը Սանտյագոյում՝ Չիլիի համալսարանի գեղարվեստի դպրոցում, որտեղ նրա հետ միասին սովորել են Լաուրա Ռոդիգը և Խոսե Պերոտին։ 1937 թվականին Սամուել Ռոման Ռոխասը ստացել է Հումբոլդտի անվան կրթաթոշակ, որը նրան հնարավորություն է տվել ուսանելու Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում։ Հայրենիք վերադառնալուց հետո Կիրառական արվեստի դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ 1939 թվականին եղել է Գեղարվեստի ազգային թանգարանի տեխնիկական տնօրեն։ Իր գործունեության բնույթից ելնելով այցելել է Իտալիա, Բրազիլիա, Արգենտինա և Վենեսուելա։

1943 թվականին հիմնադրել է «Պեդրո Ագիռե Սերդա» դպրոցը։ 1944 թվականին նշանակվել է Ազգային հուշարձանների խորհրդի անդամ։ 1958 թվականին ընտրվել է Չիլիի համալսարանի արվեստի ֆակուլտետի ակադեմիկոս։ 1966-1967 թվականներին ճամփորդել է Եվրոպայում, եղել Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և ԽՍՀՄ-ում[3]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Samuel Román Rojas en el Diccionario Histórico de Chile de J.Fuentes, L. Cortés y F. Castillo; editorial Zig Zag, Santiago, 1989 ISBN 956-12-0545-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hermosilla C. L., Sales J. Román (Rojas), Samuel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T072817
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. «Латинская Америка», энциклопедический справочник, изд. «Советская энциклопедия», Москва, 1982, стр.402, ст. «Роман Рохас»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Ռոման» հոդվածին։