Սամուել Առաքել (անգլ.՝ Samuel Arakel, հունվարի 26, 1982թ․), երաժիշտ, ներդրող և ձեռնարկատեր։

Սամուել Առաքել
Դիմանկար
Ծնվել է26 Հունվարի, 1982թ
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մասնագիտություներաժիշտ
ԳործունեությունԱպրանքանիշի Ռազմավար, Թվային Մարքեթինգի Մասնագետ

Կյանք և կրթություն խմբագրել

Հաճախել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցը և սկսել ջութակ նվագելու իր երաժշտական կրթությունը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում[1]։ 1994 թվականին ընտանիքն արտագաղթել է Լեհաստան[2]։ Նախքան Վրոցլավի Կարոլ Շիմանովսկու անվան երաժշտական ավագ դպրոց տեղափոխվելը, սովորել է Կալիշի Հենրիկ Մելցերի 1-ին և 2-րդ աստիճանի երաժշտական դպրոցում և Գուստավ Առնոլդ Ֆիբիգերի անվան դաշնամուրային գործարանի տեխնիկական դպրոցում։ Մասնակցել տարբեր ազգային և միջազգային մրցույթների՝ արժանանալով ճանաչված պրոֆեսորների գովասանքին, ինչպիսին է լորդ Եհուդի Մենուհինը[3]։

Կարիերա խմբագրել

2004-2008 թվականներին վարել է թվային մարքեթինգի սեփական բիզնեսը՝ օգնելով տեղացի ձեռներեցներին առցանց գովազդել և վաճառել իրենց արտադրանքը։ Իր գիտելիքներն ընդլայնելու համար 2009 թվականին ընդունվել է Վրոցլավի Տեղեկատվական Տեխնոլոգիաների և Կառավարման «Կոպեռնիկոս» բարձրագույն դպրոցը՝ համակարգչային գիտություն մասնագիտությամբ։ Նույն թվականին Լեհաստանում բացել է LED էկրանների իր բիզնեսը՝ «Առաքել Գրուպ»-ը։ Կարճ ժամանակում կարողացել է հեղինակություն ձեռք բերել Եվրոպայում LED էկրաններ արտադրող և տեղադրող լավագույն 3 ընկերություններում։ Անձամբ նախագծել է LED էկրանների վերահսկման և կառավարման ամբողջական համակարգերը, ինչը նշանակում էր, որ ընկերությունը 2010-ականներին ունեցել է եզակի լուծումներ միջազգային ասպարեզում[4]։

Rolex, Cartier և Patek Phillipe խոշորագույն ապրանքանիշների հետ աշխատանքի շնորհիվ կարողացել է զարգացնել իր պրոֆեսիոնալ կարիերան[5]։ Նրա փորձն ու գիտելիքները թվային մարքեթինգի աշխարհում զգալի են եղել այս ընկերությունների համար և օգնել են նրանց հասնել ավելի լայն լսարանի և ավելի մեծ հաջողությունների[6]։

Սամուել Առաքելը նաև հեղինակ է և հրատարակել է թվային մարքեթինգի վերաբերյալ մի քանի գրքեր, որոնցից են՝ «Be A Winner Within The Crowd-Unlocking the Key to Digital Marketing Success» (Դարձեք հաղթող ամբոխում՝ բացելով թվային մարքեթինգի հաջողության բանալին), «Unlock the Power of Advertising with Samuel Arakel» (Բացահայտեք գովազդի ուժը Սամուել Առաքելի հետ) և «Impact of Al in Digital Marketing, by Samuel Arakel» (Արհեստական բանականության ազդեցությունը թվային մարքեթինգում, հեղինակ՝ Սամուել Առաքել)[7]։ Գրքերը հրապարակվել են տարբեր հրատարակչություններում և հասանելի են աշխարհի տարբեր երկրներում[8]։

Հրատարակված գրքեր խմբագրել

  • Be A Winner Within The Crowd - Unlocking the Key to Digital Marketing Success[9][10],
  • "Unlock the Power of Advertising with Samuel Arakel"[11][12],
  • "The Impact of AI in Digital Marketing, by Samuel Arakel"[13]:

Աղբյուրներ խմբագրել

  • Be A Winner Within The Crowd 2023
  • Unlock The Power Of Advertisement 2023
  • Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch. ISBN 9798890348647

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Samuel Arakel and the Multimillion Dollar Furniture Industry in Miami: Inside the Success of EQ Modern
  2. Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch, p. 49. ISBN 9798890348647
  3. Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch, p. 50. ISBN 9798890348647
  4. Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch, p. 53. ISBN 9798890348647
  5. Entrepreneur Samuel Arakel opens up a new furniture store in Fort Lauderdale called EQ Modern Furniture
  6. Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch 2023, p. 23. ISBN 9798890348647
  7. Digital Marketing Expert Samuel Arakel Shares His 20 Years Of Experience In New Ebooks
  8. Patrick French (2023): Startup Dreams: The Inspiring Stories of Entrepreneurs Who Built Successful Businesses from Scratch, p. 24. ISBN 9798890348647
  9. :*Arakel, Samuel (2023). Be A Winner Within The Crowd - Unlocking the Key to Digital Marketing Success. Florida; Miami: JS Miami Media. ISBN 9798889551263.
  10. DIGITAL MARKETING EXPERT SAMUEL ARAKEL SHARES INSIGHTS IN NEW BOOK ‘BE A WINNER WITHIN THE CROWD’
  11. :*Arakel, Samuel (2023). Unlock the Power of Advertising with Samuel Arakel. Florida; Miami: JS Miami Media. ISBN 9798889551287.
  12. Unlock the Power of Advertising with Samuel Arakel
  13. :*Arakel, Samuel (2023). The Impact of AI in Digital Marketing, by Samuel Arakel. Florida; Miami: JS Miami Media. ISBN 9798889554790.