Սամի Յուսուֆ (ադրբ.՝ Sami Yusif, հուլիսի 21, 1980(1980-07-21)[1], Թեհրան, Իրան[2]), Ադրբեջանական ծագմամբ բրիտանացի երգիչ[3], կոմպոզիտոր, գործիքավորող, իսլամական կրոնական երգերի կատարող[4]։

Սամի Յուսուֆ
ադրբ.՝ Sami Yusif
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 21, 1980(1980-07-21)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնմուսուլման[2] և սուննի իսլամ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, դիվանագետ և դերասան
Զբաղեցրած պաշտոններդեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Honorary Diploma of President of Azerbaijan Republic
Կայքsamiyusufofficial.com
 Sami Yusuf Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սամի Յուսուֆը ծնվել է 1980 թվականին Թեհրանում, էթնիկ ադրբեջանցիների ընտանիքում։ Ինքը ՝ երգիչը, հարցազրույցներից մեկում ասել է, որ իր պապն ու տատը ներգաղթյալներ են եղել Բաքվից, ովքեր ստիպված են եղել լքել քաղաքը բոլշևիկների կողմից այն գրավելուց հետո։ 3 տարեկանում նա ծնողների հետ եկել է Մեծ Բրիտանիա, որտեղ ապրում է մինչ օրս։ 3 տարեկանում նա ծնողների հետ եկել է Մեծ Բրիտանիա, որտեղ ապրում է մինչ օրս։ Վաղ տարիքից սկսել է նվագել տարբեր երաժշտական գործիքների, մասնակցել է երաժշտական թագավորական ակադեմիայի դասերին։

Ստեղծագործություն խմբագրել

Սամի Յուսուֆը թողարկեց իր առաջին ալբոմը 2003 թվականին։ Ալբոմը դարձել է հայտնի «Ալ-Մուալլիմ» անունով։ Ալս ալբոմից հետո Սամի Յուսուֆը արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն։ Ալբոմը հատկապես հայտնի է դարձել Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Հաջորդ ալբոմը «My Ummah»-ն էր, որը թողարկվել է 2005 թվականին։ Ըստ թուրքական ԶԼՄ - ների ՝ 2010 թվականին թողարկված նրա «Որտեղ էլ որ լինես» ալբոմը վաճառվել է 7 միլիոն օրինակով։

2019 թվականի օգոստոսի 1-ին նրան շնորհվել է «Ադրբեջանի Հանրապետության Նախագահի պատվոգիր»՝ Բաքվում ՅՈESՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43 -րդ նստաշրջանի կազմակերպմանն ու անցկացմանը ակտիվ մասնակցության համար[5]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Al-Mu'allim — Հուլիս, 2003 թ.
  • My Ummah — Սեպտեմբեր, 2005 թ.
  • Without You — Հունվար, 2009 թ.
  • Wherever You Are — Նոյեմբեր, 2010 թ.
  • Salaam — Դեկտեմբեր, 2012 թ.
  • The Centre — Սեպտեմբեր, 2014 թ.
  • Songs of the Way — Հունվար, 2015 թ.
  • Barakah — Փետրվար, 2016 թ.[6]
  • SAMi — Դեկտեմբեր, 2018 թ.
  • O Lovers: Music from the Unseen World - Հունիս, 2020 թ.
  • Azerbaijan: A Timeless Presence 2020 թ.

Ծանոթագրություններ խմբագրել