Սամիր Սանտոս

բրազիլական Ֆուտբոլիստ

Սամիր Սանտոս (պորտ.՝ Samir Santos, դեկտեմբերի 5, 1994(1994-12-05)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի կազմում։ Խաղում է կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում[2]։

Սամիր Սանտոս
Samir Santos
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Samir Caetano de Souza Santos
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1994(1994-12-05)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 190 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 3
Պատանեկան կարիերա
2009-2011 Բրազիլիա Աուդաքս Ռիո
2011-2013 Բրազիլիա Ֆլամենգո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Բրազիլիա Ֆլամենգո 50 (1)
2016-ներկա Իտալիա Ուդինեզե 54 (2)
2016   Իտալիա Վերոնա 3 (1)
Ազգային հավաքական
2014 Բրազիլիա Բրազիլիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 31-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆլամենգո խմբագրել

Սամիրը Ֆլամենգոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հունիսի 8-ին՝ Կրիսիումայի դեմ խաղում[3]։ Սեպտեմբերի 15-ին նա հեռացվեց խաղադաշտից Պոնտե Պրետայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 65-րդ րոպեին[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Սամիրը խփեց 2014 թվականի հունվարի 29-ին՝ Լիգա Կարիոկայի Ֆրիբուրգենսեի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց փետրվարի 13-ին՝ մեքսիկական Լեոնի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը Սերիա А-ում անցկացրեց հուլիսի 17-ին՝ Ատլետիկո Պարանաենսեի դեմ խաղում[7]։ Ֆլամենգոյի առաջին թիմի կազմում Սամիրը անցկացրեց 86 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ և թիմի հետ հաղթելով Բրազիլիայի գավաթն[8] ու Լիգա Կարիոկան[9]։

Ուդինեզե խմբագրել

2016 թվականի հունվարի 18-ին Սամիրը 4.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[10], ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Վերոնային[11]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց ապրիլի 4-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[12][13]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[14][15]։ Վերոնայի կազմում Սամիրը անցկացրեց 3 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[16]։

2016-17 մրցաշրջանում Սամիրը վերադարձավ Ուդինեզե։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Ռոմայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[18]։ 2018 թվականի հունվարի 28-ին Սամիրը հեռացվեց խաղադաշտից Ջենոայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 65-րդ րոպեին[19]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սամիրը ներկայացրել է Բրազիլիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[20]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆլամենգո 2013 Բրազիլիայի Սերիա A 13 0 4 0 17 0
2014 17 1 5 0 6 0 11 1 39 2
2015 20 0 3 0 0 0 7 1 30 1
Ընդհանուր 50 1 12 0 6 0 18 2 86 3
Վերոնա (վարձավճար) 2015–16 Իտալիայի Սերիա A 3 1 - 0 3 1
Ուդինեզե 2016–17 21 0 0 0 21 0
2017–18 31 2 0 0 31 2
2018–19 2 0 1 0 3 0
Ընդհանուր 54 2 1 0 0 0 0 0 55 2
Կարիերայի ընդհանուր 107 4 13 0 6 0 18 2 144 6

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆլամենգո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Brazil - Samir - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «Criciúma Esporte Clube - Clube de Regatas do Flamengo, Jun 8, 2013 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Associação Atlética Ponte Preta - Clube de Regatas do Flamengo, Sep 15, 2013 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  5. «Friburguense vs. Flamengo - 29 January 2014 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «Club León FC - Clube de Regatas do Flamengo, Feb 13, 2014 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Clube de Regatas do Flamengo - Atlético Paranaense, Jul 17, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  8. 8,0 8,1 «O Flamengo campeão da Copa do Brasil de 2013 | Goal.com». www.goal.com (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  9. 9,0 9,1 «Flamengo x Vasco - Campeonato Carioca 2014 | globoesporte.com». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «Flamengo have sold Samir to Udinese for €4 million; he will go on loan to Granada until next summer - Sambafoot.com, all About Brazilian Football». www.sambafoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «Official: Verona sign Samir | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  12. «Bologna FC 1909 - Hellas Verona, Apr 4, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  13. «Bologna 0 Verona 1: Samir strikes on debut». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  14. «Bologna 0-1 Hellas Verona: Samir strikes boosts visitor's survial hopes». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  15. «Samir heads Verona to victory at Bologna». Eurosport UK. 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  16. «Samir | Football Stats | Udinese | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  17. «AS Roma - Udinese Calcio, Aug 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  18. «ACF Fiorentina - Udinese Calcio, Oct 15, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  19. «Genoa CFC - Udinese Calcio, Jan 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  20. «Samir». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել