Սամար Յազբեկ
Սամար Յազբեկ (արաբ․՝ سمر يزبك, օգոստոսի 18, 1970[1], Ջաբլե, Լաթակիայի մարզ, Սիրիա[2][3]), սիրիացի գրող և լրագրող։ Սիրիական ֆիլմերի և հեռուստահաղորդումների համար սցենարներ գրելուց և լրագրողական կարիերան սկսելուց առաջ Լաթակիայի համալսարանում ուսումնասիրել է արաբական գրականություն։ Նա գրում է վեպեր, պատմվածքներ, ֆիլմերի սցենարներ, հեռուստատեսային դրամաներ, ֆիլմեր և հեռուստատեսային քննադատություններ, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ներառյալ հոլանդերենը, ֆրանսերենը, անգլերենը, իտալերենը և գերմաներենը։
Սամար Յազբեկ արաբ․՝ سمر يزبك | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1970[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Ջաբլե, Լաթակիայի մարզ, Սիրիա[2][3] |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տիշրին համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Սամար Յազբեկը Ալավիի փոքրամասնությունների համայնքի անդամ է, սակայն համարվում է իր դավանակից նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության հակառակորդը, որի մասին պարբերաբար հիշատակում է իր աշխատություններում։ 2011 թվականի Ասադի կառավարության դեմ ցույցերի իրադարձությունները փաստագրել է իր «Դամասկոսի օրագիրը» գրքի մեջ[5]։ Նա նկարագրել է ապստամբությունը, որոնք սկսվել էին 2011 թվականի մարտին Դար'այում և դրան հաջորդած դաժան պատասխանը։ Այս համարձակ քայլը հանգեցրեց Սիրիայի անվտանգության ուժերի կողմից նրա ձերբակալմանը[6], որի արդյունքում ստիպված եղավ դստեր հետ հեռանալ երկրից[7]։ 2011 թվականից ի վեր ապրում է Փարիզում (Ֆրանսիա) և շարունակում է լինել Սիրիայի հարցով համաշխարհային քննարկման և իսլամում կանանց դիրքի հիմնական բաղադրիչը[8]։
Ասադի ռեժիմի քննադատության հետ զուգահեռ Յազբեկը Սիրիայում մարդու իրավունքները ու կանանց իրավունքները պաշտպանող ականավոր ձայներից էր։ «Կանանց նախաձեռնություն» և «Ազատություն» կազմակերպությունների ակտիվ անդամ էր, որոնք պաշտպանում էին սիրիացի լրագրողների խոսքի ազատության իրավունքը։ Նա «Սիրիայի կանայք» ֆեմինիստական էլեկտրոնային պարբերականի և մարդու իրավունքների պաշտպանման խմբի խմբագիրն էր։ 2012 թվականին նա հիմնադրել է «Կանայք զարգացման համար» կազմակերպությունը, որը սովորեցնում է սիրիացի կանանց գրել և կարդալ, առաջարկում է նրանց մասնագիտական վերապատրաստում, սովորեցնում է համակարգչային գրագիտություն, և սովորեցնում էր նրանց՝ ինչպես ներգրավվել քաղաքականության մեջ[9]։
Նրա ակտիվիզմը իր գրական ստեղծագործությունների մեջ է։ 2002 թվականի Յազբեկի առաջին վեպը՝ «Tiflat as-Sama»-ն (հայ․՝ «Երկնային աղջնակը»), մարտահրավեր նետեց Սիրիայի հասարակության մեջ տաբու թեմաներին[10]։
2010 թվականին Banipal և Hay Festival ամսագրերի կողմից կազմակերպված Beirut39-ի անդամ էր, որը մինչև քառասուն տարեկան 39 արաբ գրողներից կազմված մրցութային խումբ էր։ 2012 թվականին «Կինը խաչաձև կրակի մեջ․ Սիրիական հեղափոխության օրագրեր» վեպի համար «Խիզախության միջազգային գրող» անվանակարգում արժանացել է PEN/Pinter մրցանակի[11]։ Նույն թվականին արժանացել է Շվեդիայի Տուխոլսկի գրական մրցանակի։ 2013 թվականին նա ստացել է Oxfam Novib/PEN մրցանակը՝ ճանաչելու համար այն գրողներին, ովքեր իրենց աշխատությունների համար հալածանքների են ենթարկվել[12]։
Սամար Յազբեկը 2011 թվականից ի վեր ապրում է Փարիզում և շատ ակտիվ է իր բլոգում[13]։ 2012 թվականին փորձել է վերադառնալ Սիրիայի հյուսիս և բնակվել վերջերս ազատագրված շրջաններում, սակայն նախընտրել է մնալ Փարիզում՝ Սիրիայում ամեն օր ԻԼԻՊ-ի զարգացող սպառնալիքների պատճառով[14]։
Ավելի ուշ նա մասնակցել է Սիրիական մշակութային քարավանին (2014–5), որը սիրիացի արվեստագետների կողմից ստեղծված արվեստի և մշակութային շարժում էր։ Շարժումը սկսվել էր «Ազատություն սիրիացիներկ համար» նախագծով[15]։
Աշխատություններ Խմբագրել
- «Կապույտ գրիչը» (Al mach'a) (2017)[16]
- «Խաչմերուկը․ իմ ճանապարհորդությունը դեպի Սիրիայի ավերված սիրտ» (Buwabat ard al aadam) (2015)[17]
- «Կինը խաչաձև կրակի մեջ․ Սիրիական հեղափոխության օրագրեր» (Taqatoo niran) (2012)
- «Դարչին» (Ra’ihat al-Qirfa) (2012)
- «Կավ» (Salsal) (2008)
- «Երկնային աղջնակը» (Tiflat as-Sama) (2002)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.babelio.com/auteur/-/226169
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.editions-stock.fr/auteurs/samar-yazbek
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.franceinter.fr/personnes/samar-yazbek
- ↑ Tucholskypriset — Swedish PEN Club.
- ↑ Samar Yazbek’s Damascene Diaries
- ↑ "A testimony from Syria", The Guardian
- ↑ "Samar Yazbek speaks up on Syria in an Italian magazine"
- ↑ «samar yazbek & hassnae bouazza | agenda | passa porta»։ passaporta.be (հոլանդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-20-ին։ Վերցված է 2017-12-17
- ↑ «Across borders, Syrian women gain strength from each other»։ PBS NewsHour (en-US)։ Վերցված է 2017-12-17
- ↑ Beirut39 (2010-02-03)։ «Beirut39: On Mobilising and Testifying: an Interview with Samar Yazbek»։ Beirut39։ Վերցված է 2017-12-17
- ↑ Alison Flood (հոկտեմբերի 9, 2012)։ «Syrian author shares PEN/Pinter prize with Carol Ann Duffy»։ The Guardian։ Վերցված է հոկտեմբերի 9, 2012
- ↑ Fred Geelen (February 22, 2013)։ «Oxfam Novib/PEN Award 2013»։ Oxfam Novib։ Վերցված է May 23, 2013(չաշխատող հղում)
- ↑ «Samar Yazbek : la Syrie au défi de la peur»։ lemonde.fr։ Վերցված է 2016-03-14
- ↑ «Amazon.co.uk: Samar Yazbek: Books, Biography, Blogs, Audiobooks, Kindle»։ www.amazon.co.uk։ Վերցված է 2017-12-17
- ↑ «Syrian Cultural Caravan»։ SPACE (en-US)։ 2016-04-26։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-20-ին։ Վերցված է 2017-12-17
- ↑ «YAZBEK Samar | R A Y A | agency for Arabic literature»։ www.rayaagency.org (en-US)։ Վերցված է 2017-12-06
- ↑ «The Syrian war: Divided country, divided narratives»։ The Economist։ հուլիսի 11, 2015։ Վերցված է հուլիսի 14, 2015
Արտաքին հղումներ Խմբագրել
- Սամար Յազբեկը Archived 2018-03-21 at the Wayback Machine. Բեռլինի միջազգային գրականություն փառատոնին