Սահմանային շերտ, մածուցիկ հեղուկով (գազով) շրջհոսվող պինդ մարմնի մակերևույթի մոտ կամ տարբեր արագություններ, ջերմաստիճաններ, քիմիական բաղադրություն ունեցող երկու հեղուկների հոսքերի բաժանման սահմանում առաջացող հոսանքի նեղ տիրույթ։ Բնութագրվում է լայնական ուղղությամբ արագության (դինամիկական սահմանային շերտ), ջերմաստիճանի (ջերմային կամ ջերմաստիճանային սահմանային շերտ) կամ առանձին քիմիական բաղադրիչների (դիֆուզիայի սահմանային շերտ) կտրուկ փոփոխությամբ։ Դինամիկական սահմանային շերտի ներսում տեղի է ունենում արագության սահուն փոփոխություն արտաքին շերտում ունեցած արժեքից մինչև զրոյական արժեքը։ Նույն ձևով սահմանային շերտի ներսում սահուն կերպով փոփոխվում են ջերմաստիճանը և խտությունը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահմանային շերտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 145