Սահմանադրական իրավունք միություն

Սահմանադրական իրավունք միություն (կրճատ ՍԻՄ) Հայաստանի կուսակցություններից մեկը։ Հիմնադրվել է 1989 թ., 1988թ․ հունիսին կազմավորված Երևանի 26 կոմիսարների շրջանի Սահմանադրական խմբի հիման վրա։ Հիմնադիր նախագահ՝ Հրանտ Խաչատրյան, 2008 թվականից՝ Հայկ Բաբուխանյան։

Սահմանադրական իրավունք միություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԱռաջնորդՀայկ Բաբուխանյան
ՀիմնադիրՀրանտ Խաչատրյան
Հիմնադրված1989
ՇտաբԵրևան, Հայաստան
Ազգային ժողով1 պատգամավոր

1990 թ․ մասնակցել է Հայաստանի Գերագույն խորհուրդ -ի ընտրություններին, ունեցել 1 պատգամավոր։

1999 թ. Հայաստանի ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է «Իրավունք և միաբանություն» դաշինքի կազմում, ունեցել 2 պատգամավոր։

2003 թ․ Հայաստանի ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է «Արդարություն» դաշինքի կազմում, ունեցել 1 պատգամավոր։

2012 թ. ընտրված Հայաստանի ազգային ժողովում ունի 1 պատգամավոր (Հայկ Բաբուխանյան)՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության կազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png