Սահակ Մելիք-Աղամալյան

հայ հասարակական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Աղամալյան (այլ կիրառումներ)

Մելիք-Աղամալյան Սահակ Աբրահամի (ծննդյան թվականը անհայտ է, անհայտ[1] - 1834[1], Երևան, Ռուսական կայսրություն[1]), հասարակական գործիչ։

Սահակ Մելիք-Աղամալյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1834[1]
Մահվան վայրԵրևան, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհասարակական գործիչ
Ծնողներհայր՝ Աբրահամ Մելիք-Աղամալյան[1]

Աբրահամ Մելիք-Աղամալյանի որդին։

1804 թվականին հոր և բազմաթիվ հայ գերդաստանների հետ գաղթել է Փամբակ, սակայն հետագայում վերադարձել է Երևան և ստանձնել մելիքի պաշտոնը։ Երևանի վերջին սարդար Հյուսեին-Ղուլի խանի մերձավոր պաշտոնյաներից էր և խանության հայկական հետևազորի հրամանատարը։ 1826-1828 թվականների Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ մեծ ծառայություններ է մատուցել ռուսական զորքին։ Հայկական մարզի ստեղծումից հետո Մելիք-Աղամալյանը, որպես հայ բնակչության ներկայացուցիչ, անդամակցում էր մարզային վարչությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386