Սահակ Հիջանեցի (ծն․ թ․ անհայտ - 1667), միջնադարյան հայ ճարտարապետ։

Սահակ Հիջանեցի
Ծնվել էանհայտ
Մահացել է1667

Ծնվել է Վասպուրականում, ապրել և ստեղծագործել է Էջմիածնում, Մուղնիում։ Իր տաղանդով աչքի է ընկել XVII դարի հայ ճարտարապետների շարքում, արձանագրություններում հիշատակվում է «մեծ ուստա», «ճարսար», «մեյմար պետ»։ Սահակ Հիջանեցին աշակերտների՝ իր փեսա Մուրադի և քրոջ որդի Մովսեսի հետ 1654-1658 թվականներին կառուցել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատունը, որի եռահարկ հորինվածքը օրինակ է ծառայել XVII-XIX դարերի հայ ճարտարապետության մեջ տարածում գտած նույնատիպ կառուցվածքների hամար։ Սահակ Հիջանեցին և Մուրադը 1664 թվականին սկսել են Հայաստանի XVII դարի լավագույն հուշարձաններից մեկի՝ Մուղնու Սբ․ Գևորգ վանքի եկեղեցու շինարարությունը, որի ընթացքում, 1667 թվականին, Սահակ Հիջանեցին մահացել է (թաղված է եկեղեցու հյուսիսարևելյան կողմի գերեզմանոցում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 135