Սահակ Հակոբյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սահակ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սահակ Եղիայի Հակոբյան (1916, Վերին Արտաշատ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Սահակ Հակոբյան
Ծնվել է1916
ԾննդավայրՎերին Արտաշատ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Սահակ Հակոբյանը ծնվել է 1916 թվականին, Արտաշատի շրջանի Վերին Արտաշատ գյուղում։ 1934 թվականին ավարտել է շրջկենտրոնի մանկավարժական ուսումնարանը և նշանակվել Վեդու (այժմ՝ Արարատի) շրջանի Զովաշենի տարրական դպրոցի վարիչ։ Այնուհետև տեղափոխվել է Սովետաշեն գյուղի միջնակարգ դպրոցը, դասավանդել է հայոց լեզու։ Աշխատել է Արտաշատի շրջանի Մուղանի յոթնամյա դպրոցում, միաժամանակ սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում[1]։

1941 թվականին Սահակը մեկնել է բանակ, սովորել հետևակային ուսումնարանում և, ուսումը չավարտած, մեկնել է գործող բանակ։ 1943 թվականի օգոստոսին նա 89-րդ հայկական դիվիզիայի 400-րդ գնդի կազմում թշնամու դեմ կռվել է Նովոռոսիյսկի մատույցներում, ազատագրել նաև Վերխնեբականսկը և մի շարք այլ բնակավայրեր։ Նատուխան ավանն ազատագրելու համար մղված մարտերում Հակոբյանը վիրավորվել է և ապաքինվելուց հետո տեղափոխվել է Առաջին ուկրաինական ռազմաճակատ։ 274-րդ գնդի կազմում, որպես գնդացրորդ, մասնակցել է Ժիտոմիրի և շրջակա մի շարք գյուղերի ազատագրմանը։ Երկրորդ անգամ է վիրավորվել և ապաքինվելուց հետո, 1944 թվականի մարտին զորացրվել է։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք մեդալներով[1]։

Զորացրվելուց հետո Հակոբյանը երկար տարիներ մայրենի լեզու է դասավանդել Արտաշատի շրջանի դպրոցներում։ 1976 թվականին անցել է կենսաթոշակի[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել