Սակր, սակուր, հնագույն զենք և գործիք, կացնի տարատեսակ։ Ունեցել է ուղղանկյունաձև կոթառ և կիսաշրջանաձև շեղբ։ Միջագետքում հայտնի է եղել դեռևս մեր թվարկությունից առաջ III հազարամյակում։ Հայաստանի տարածքում վերջնականապես ձևավորված սիմետրիկ, բրոնզե սակրերն՝ իրենց տարատեսակներով, վերաբերում են մ․ թ․ ա․ XIV—XIII դարերին․։ Գոյություն են ունեցել տարբեր չափերի կրկնասակրեր (երկկողմանի շեղբերով), կոթառի վրա երկրաչափական զարդերով ու սեպիկներով սակրեր։ Միջնադարյան Հայաստանում սակրերը պատրաստվել են հիմնականում երկաթից։ Տարածված են եղել հատկապես կտցավոր սակրերը (շեղբի հակառակ կողմում՝ սուր կտուց)։ Սակրը գործածվել է հին և միջնադարյան մի շարք բանակների սպառազինության մեջ։ Սակրով զինված զորատեսակը կոչվել է սակրավոր։ Սակրը եղել է նաև պաշտամունքի առարկա և իշխանության խորհրդանիշ։ Սակրից է առաջացել այժմյան սակրավորներ զորատեսակի անվանումը։

Սակր, պատկերված ռազմիկի զինադրոշի վրա, Լիտվա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 134