Սալվադոր Ագրա

պորտուգալացի ֆուտբոլիստ

Սալվադոր Ժոզե Միլյազիշ Ագրա (պորտ.՝ Salvador José Milhazes Agra, նոյեմբերի 11, 1991(1991-11-11)[1][2], Vila do Conde, Պորտու, Պորտուգալիա[3]), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Տոնդելա» ֆուտբոլային ակումբի եզրային կիսապաշտպան։

Սալվադոր Ագրա
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1991(1991-11-11)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Vila do Conde, Պորտու, Պորտուգալիա[3]
Հասակ 166 սանտիմետր
Քաշ 60 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան և կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Վարզիմ» ֆուտբոլային ակումբի սան է։ Ակումբի ավագ թիմում նորամուտ է ունեցել 2010/11 խաղաշրջանում և միանգամից դարձել է հիմնական խաղացող՝ առաջնությունում բաց թողնելով միայն մի խաղ։ Սակայն մրցաշրջանի արդյունքում «Վարզիմ»-ը դուրս է մնացել երկրորդ դիվիզիոնից։ 2011 թվականի հուլիսին տեղափոխվել է «Օլյանենսե»՝ ստորագրելով եռամյա պայմանագիր[4][5]։ Պորտուգալիայի առաջնությունում մեկնարկային խաղը խաղացել է 2011 թվականի օգոստոսի 13-ին՝ մասնակցելով «Սպորտինգի» դեմ խաղի վերջին 15 րոպեներին։

2012 թվականի հունվարին տրանսֆեր է ձևակերպել իսպանական «Ռեալ Բետիս»-ի հետ, որը 300 հազար եվրոյով ձեռք է բերել ֆուտբոլիստի նկատմամբ 60% իրավունք[6][7]։ Մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը, ֆուտբոլիստը մնացել է իր նախկին ակումբում։ Իսպանիա տեղափոխվելով՝ ֆուտբոլիստը այդպես էլ չի դարձել հիմնական կազմի խաղացող՝ «Բետիս»-ի կազմում ընդհանուր առմամբ խաղալով 14 մրցախաղում։ Իսպանիայի առաջնությունում իր միակ գոլը խփել է 2012 թվականի սեպտեմբերի 28-ին «Ատլետիկո Մադրիդ»-ի դարպասին (2:4)[8]։ «Բետիս»-ը կիսապաշտպանին մի քանի անգամ վարձույթով է տվել իտալական «Սիենա»-ին[9] և Պորտուգալիայի ակումբներին[10]։ 2014/15 խաղաշրջանում «Բրագու»-ի կազմում վարձույթի իրավունքով դարձել է Պորտուգալիայի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից։

2015 թվականի հունիսին Ագրան հեռացել է «Բետիս»-ից և քառամյա պայմանագիր է կնքել Ֆունշալի «Նասոնալ»-ի հետ[11]։ Նոր ակումբում իր առաջին մրցաշրջանում առաջնությունում խաղացել է 34 խաղ և խփել է 9 գոլ՝ դառնալով ակումբի երկրորդ ռմբարկուն Տիկինյոյից (10) հետո։

Կարիերա հավաքականում խմբագրել

Հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։ 2010 թվականին մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում, դաշտ է դուրս եկել մի մրցախաղի ժամանակ, որտեղ պորտուգալացիները Խորվաթիային զիջել են 0:5 հաշվով[12]։

2016 թվականին ներառվել է երկրի օլիմպիական հավաքականում՝ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. Wright, Christopher (2011 թ․ օգոստոսի 27). «Top level entertainment at Olhão». The Portugal News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. Jorge Anjinho (2011 թ․ հուլիսի 8). «Olhanense: Salvador Agra assina por três épocas» (պորտուգալերեն). Mais Futebol. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «… y el Betis ficha a Salvador Agra para la próxima temporada» (իսպաներեն). Sevilla Actualidad. 2012 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  7. «Salvador Agra, el descaro al servicio del Betis» (իսպաներեն). Betis Mobi. 2012 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  8. «Fútbol/Liga BBVA.– Crónica del Betis – Atlético de Madrid, 2:4» (իսպաներեն). Europa Press. 2012 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  9. «Agra, cedido por el Betis al Siena» (իսպաներեն). Marca. 2013 թ․ հունվարի 19. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  10. «El Betis sondeó la repesca de Agra, que seguirá en el Braga» (իսպաներեն). ABC. 2014 թ․ հունիսի 8. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  11. «Salvador Agra quatro anos no Nacional» (պորտուգալերեն). Mais Futebol. 2015 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  12. Матч Португалия-Хорватия. soccerway.com