Սալլի Փրեսմեն

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Սալի Փրեսմանից)

Սալլի Փրեսմեն (անգլ.՝ Sally Pressman, օգոստոսի 1, 1981(1981-08-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է «Բանակային կանայք» հեռուստասերիալում Ռոքսի Լեբլանի դերով։

Սալլի Փրեսմեն
Ծնվել էօգոստոսի 1, 1981(1981-08-01)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան և Spence School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի
Ամուսին(ներ)David Clayton Rogers?

Կյանք և կարիերա խմբագրել

Սալլի Փրեսմենը ծնվել է Նյու Յորքում։ Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է բալետով և պարով, այնուհետև ընդունվել է Եյլի համալսարան, որն ավարտել է բակալավրի աստիճանով[2][3]։ Հետո նա իր կարիերան սկսել է թատրոնում, ինչպես նաև նկարահանվել է մի քանի անկախ ֆիլմերում։ 2006 թվականին հեռուստատեսությամբ կատարել է իր առաջնաելույթը՝ նկարահանվելով «Շնաձկներ» սերիալի պիլոտային էպիզոդում[3]։

2007 թվականին Փրեսմենն ստացել է Lifetime հեռուստաալիքի «Բանակային կանայք» հեռուստասերիալի չորս գլխավոր հերոսներից մեկի՝ Ռոքսի Լեբլանկի դերը։ Սկսած 2007-2012 թվականնները՝ վեց եթերաշրջանների ընթացքում, նա շոուի ժամանակ նկարահանվել է Քեթրին Բելլի, Կիմ Դիլեյնիի և Բրիջիդ Բրենայի հետ։ 2011 թվականի սեպտեմբերին NBC-ի հետ պայմանագիր է կնքել սերիալի ավարտից հետո այլ նախագծերում նկարահանվելու համար[4]։ Նա նաև հյուր էր «Մտածել ինչպես հանցագործ» և «Հին Քրիստինի նոր արկածները» սերիալներում, իսկ 2008 թվականին Lifetime հեռուստաալիքի «Ցավագին տանջանքներ» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դեր[3]։

2013 թվականին Փրեսմանը գլխավոր դեր է խաղացել NBC-ի «Ջո, Ջո և Ջեյն» պիլոտային սերիալում[5]։ 2013 թվականի աշնանը Շոնդա Ռայմսը Փրեսմանին հրավիրել է իր «Սկանդալ» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանմանը[6]։ Հաջորդ տարի նա հայտնվել է Ռայմսի մեկ այլ շոուում՝ «Գրեյի անատոմիա»-ում, ինչպես նաև խաղացել է «Մեկ անգամ հեքիաթում» որպես ձյունե թագուհու քույր, ինչպես նաև ABC-ում[7][8]։

2011 թվականի սեպտեմբերի 17-ից Սալին ամուսնացած է եղել դերասան Դևիդ Քլեյթոն Ռոջերսի հետ, որի հետ նա հանդիպել էր իրենց հարսանիքից 5 տարի առաջ։ Զույգը ունեցել է երկու երեխա՝ որդին՝ Ջոշուա Ռոջերսը և դուստրը[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2006 Շնաձկներ Shark Deena Brock «Pilot» էպիզոդ
2007 Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Քրիսի Ուիլքինսոն «Birthright» էպիզոդ
2007-2012, 2013 Բանակային կանայք Army Wives Ռոքսի Լեբլան Կանոնավոր դեր, 105 էպիզոդ
2008 Հին Քրիստինի նոր արկածները The New Adventures of Old Christine Մելանի «Between a Rock and a Hard Place» էպիզոդ
2008 Ցավագին տանջանքներ Love Sick: Secrets of a Sex Addict Սյու Սիլվերման Lifetime-ի հեռուստաֆիլմ
2011 Մարդ եղեք Man Up Քելի «Camping» էպիզոդ
2013 Ջո, Ջո և Ջեյն Joe, Joe & Jane Ջեյն Վեկսմեն Պիլոտ
2013 Սկանդալ Scandal Քենդիս Մարկուս Երկրորդական դեր, 3 էպիզոդ
2014 Խորաթափանցություն Person of Interest Հոլի «4C» էպիզոդ
2014 Գրեյի անատոմիա Grey’s Anatomy Երիտասարդ Էլիս Գրեյ «I Must Have Lost It on the Wind» and «Only Mama Knows» էպիզոդներ
2014 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Հելգա «The Snow Queen» էպիզոդ

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվնաում Դեր
2003 Swordswallowers and Thin Men Swordswallowers and Thin Men Մոնիկա
2006 Մեռյալների վերջին ծեսերը Last Rites of the Dead Բոս Անջելի
2008 Իմ լավագույն ընկերոջ աղջիկը My Best Friend’s Girl Քորթնի

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Sally Pressman: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Sally Pressman Biography». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. Nellie Andreeva (27 сентября 2011). «'Army Wives' Star Sally Pressman Inks Deal With NBC As Lifetime Drama Eyes End». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. Nellie Andreeva (22 января 2013). «TV CASTINGS: Sally Pressman To Star In NBC Comedy Pilot 'Joe, Joe & Jane', Marcia Gay Harden Joins HBO's 'Newsroom». Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. Michael Ausiello (23 сентября 2013). «Scandal Exclusive: Army Wives' Sally Pressman Joins Cast For Multi-Episode Arc». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. «Major Grey's Anatomy Role Recast! Find Out Who's In and Who's Out This Season». E! Online. 25 сентября 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. Michael Ausiello (20 сентября 2014). «Once Upon a Time Drafts Army Wives' Sally Pressman in Season 4». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. Sally Pressman and David Rogers welcomed a daughter on September 8th. She joins brother Joshua.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի Փրեսմեն» հոդվածին։