Սալավաթ (Բաշկորտոստան)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալավաթ (այլ կիրառումներ)

Սալավաթ (բաշկիրերեն՝ Լսել Салауат), Ռուսաստանի քաղաք, Բաշկորտոստանի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը։ Ձևավորում է Սալավաթի քաղաքային շրջանը։

Քաղաք
Սալավաթ
բաշկիրերեն՝ Салауат
Դրոշ Զինանշան
Flag of Salavat (Bashkortostan).png Coat of Arms of Salavat.png

DK Neftehimik salavat.JPG
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՇրջանԲաշկորտոստան
Քաղաքային շրջանՍալավաթի քաղաքային շրջան
Հիմնադրված է1948 թվական թ.
Առաջին հիշատակում1948 թվական
Այլ անվանումներՆովոստրոյ
Տվյալ կարգավիճակում1954 թվական թվականից
Մակերես106,23[1] կմ²
ԲԾՄ150 մետր
Կլիմայի տեսակմայրցամաքային
Բնակչություն154 117 մարդ (2016)
Խտություն1450,79 մարդ/կմ² մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ, թաթարներ, բաշկիրներ, ուկրաինացիներ և այլք
Կրոնական կազմուղղափառություն, սուննի-իսլամ, կաթոլիկություն
ՏեղաբնականունՍալավաթցի
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ34763
Փոստային ինդեքսներ453250-453265
Թվային իդենտիֆիկատոր80439
Պաշտոնական կայքsalavat.ru
##Սալավաթ (Բաշկորտոստան) (Ռուսաստան)
Red pog.png

Սալավաթը հարավային Բաշկորտոստանի կենտրոնական ագլոմերացիայի կենտրոններից մեկն է (մյուս կենտրոնները Իշիմբայն ու Ստերլիտամակն են), ունի հզոր արտադրական ներուժ, բնակչությունը կազմում է մոտավոր 150 հազար մարդ։ Քաղաքում է գտնվում Ռուսաստանում միակ[2][3] նավթաքիմիական «Գազպրոմ նավթաքիմ Սալավաթ» ձեռնարկությունը, որն արտադրում է հրթիռային հեպտիլ վառելանյութ։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրԽմբագրել

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Քաղաքը գտնվում է Բաշկորտոստանի հարավում, Բելայա գետի (Կամա գետի վտակ) ձախ ափին, Ուֆա քաղաքից 160 կմ հարավ։

Քաղաքը տարածված է Բելայա գետի երկարությամբ և երկարությունը կազմում է 5.5 կմ, լայնությունը՝ (առանց 116 թաղամասին)՝ 2.65 կմ։ Քաղաքի ամենաբարձ կետը գտնվում է 116 թաղամասում (175 մ)

ԿլիմաԽմբագրել

Կլիման մայրցամաքային է, բավականին խոնավ, ամառը տաք է, ձմեռը՝ չափավոր ցուրտ և տևական։ Հունվարին միջին ջերմաստիճանը −13,9 °C է, նվազագույնը՝ −48,2 °C, հուլիսին՝ +19,4 °C (1993 թվական), առավելագույնը՝ +39,3 °C (2010 թվական)։ Քամին հիմնականում արևմուտքից է։

Սալավաթը ցածրադիր հարթության վրա, որն էլ հատկապես ձմռանը խիտ մառախուղների պատճառ է դառնում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել