Սագասոխուկ խանի

բույսերի տեսակ
Սագասոխուկ խանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Սագասոխուկ (Gagea)
Տեսակ Սագասոխուկ խանի (G. chanae)
Միջազգային անվանում
Gagea chanae

Սագասոխուկ խանի (լատին․՝ Gagea chanae), շուշանազգիների ընտանիքին պատկանող բույս, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Բարձրությունը չի անցնում 10-15 սմ-ից։ Հանդիպում է մերձալպյան գոգերում, անտառի վերին գոտում։ Բազմանում է սոխուկների և սերմերի միջոցով, սակայն սոխուկներով բազմացնելը արգելվում է և թույլատրվում է բազմացնել միայն սերմերով, որպեսզի վայրի բուսուտները չվնասվեն։ Ցանքը կարելի է կատարել վաղ գարնանը կամ ուշ աշնանը, անմիջապես բաց գրունտի պայմաններում։ Սերմնաբույսերը ծաղկում են գարնանային ցանքի հաջորդ տարում։ Լուսասեր է, սակայն լավ է աճում նաև կիսաստվերում, բավականին ցրտադիմացկուն է։ Լավ է ձմեռում ձյան հաստ ծածկոցի տակ։ Գերադասում է ավազակավային ու կավավազային հողերը։ Ծաղկում է վաղ գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին[1]։

Խանի սագասոխուկը անփոխարինելի ծաղկաբույս է հատկապես ալպինարիաների ձևավորման, ինչպես նաև վաղ գարնանային ծաղկադեկորատիվ կոմպոզիցիաներում օգտագործելու համար։ Միաժամանակ կարելի է մշակել քարապարտեզներում և գորգապարտեզային ձևավորումներում։ Այս տեսակը մշակության մեջ մտցնելը կարևոր է նաև պահպանության իմաստով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագասոխուկ խանի» հոդվածին։