Բացել գլխավոր ցանկը

Սաբիթ Մուքանովիչ Մուքանով (ղազախերեն՝ Сәбит Мұқанұлы Мұқанов, ապրիլի 13 (26), 1900, Zhambyl District, Հյուսիս-Ղազախստանյան մարզ - ապրիլի 18, 1973(1973-04-18)[1], Ալմաթի, ԽՍՀՄ[1]), ղազախ խորհրդային գրող և հասարակական գործիչ։ Ղազախ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1954)։ ՍՄԿԿ անդամ 1920 թվականից։

Սաբիթ Մուքանով
Сабит Муканов.jpg
Ծնվել էապրիլի 13 (26), 1900
ԾննդավայրZhambyl District, Հյուսիս-Ղազախստանյան մարզ
Վախճանվել էապրիլի 18, 1973(1973-04-18)[1] (73 տարեկանում)
Վախճանի վայրԱլմաթի, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուղազախերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
ԱնդամակցությունՂազխստանի ազգային գիտությունների ակադեմիա
ՊարգևներԼենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

1918-1920 թվականների քաղաքացիական կռիվների մասնակից։ Սկսել է որպես բանաստեղծ։ Ղազախ, գրականության ոսկե ֆոնդն է մտել նրա «Սուլուշաշ» (1928) չափածո վեպը։ «Բայի որդին» (1928), «Պայծառ սեր» (1931, «Մոլորյալները» վերնագրով, 2 հրատարակություն՝ 1959), «Տեմիրտաս» (1935) վեպերը նվիրված են Ղազախստանում մղված դասակարգային պայքարին։ «Խորհրդավոր դրոշը» (1938, հետագա հրատարակություն՝ «Բոտագոզ») և «Սիր Դարյա» (1947—1948) վեպերը վերստեղծում են ղազախ ժողովրդի պատմության առանձին դրվագներ։ «Կյանքի դպրոց» (1949—1953) ինքնակենսագրական եռերգությունն արժանացել է Ղազախ․ ՍՍՀ Աբայի անվան մրցանակին (19671967-1970 թվականներին հրատարակվել է Մուքանովի «Փայլատակած ասուպ» եռահատոր վեպը՝ ղազախ մտածող ու գիտնական Չ․ Վելիխանովի մասին։ 1936-1937 թվականներին և 1943-1952 թվականներին եղել է Ղազախստանի ԳՄ վարչության նախագահը։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Սաբիթ Մուքանովը ծնվել է 1900 թվականի ապրիլի 13-ին (նոր տոմարով՝ ապրիլի 26-ին), ռուսական կայսրության Ակմոլին նահանգի Թաուզար մարզում, անասնապահի ընտանիքում: Ծագումով քերոյ ցեղի շոմոյին տոհմից է[2]:

Մասնակցել է քաղաքացիական կռիվներին:

Սովորել է «կարմիր պրոֆեսուրայի» ինստիտուտում (1930—1935 թթ.):

Մահացել է 1973 թվականի ապրիլի 18-ին, Ալմաթիում:

ԸնտանիքըԽմբագրել

  • Հայրը՝ Մուքանը, մահացել է, երբ ապագա գրողը 7 տարեկան էր[3]:
  • Մայրը՝ Բալսարին, երգչուհի էր[4]: Մահացել է, երբ ապագա գրողը 8 տարեկան էր[3]:
  • Առաջին կինը՝ Ռահիմա Քոշչիգուլովան, մահացել է 1926 թվականի հունվարին[5]), տուբերկուլյոզից[5] (ամուսնացել էին 1924 թ. ամռանը):
  • Երկրորդ կինը՝ Մարիամը(1909—2010[6]), եղել է Սաբիթ Մուքանովի հետ մինչև նրա մահը:
  • Որդին՝ Առստանը, մասնագիտությամբ՝ ճարտարագետ[4]
  • Մյուս կինը՝ Գալիյա Էնգենինան, գրող, քննադատ Գաբիթ Մուսրեպովի առաջին ամուսնությունից ծնված դուստրն էր[7]:
  • Թոռնուհին՝ Նայլյա Առստանի Մուքանովան 1986-ից 1999 թվականներին Սաբիթ Մուքանովի հուշատուն-թանգարանի տնօրենն էր[8]:
  • Որդին՝ Մարատը (1929—1998[9]), պատմական գիտությունների դոկտոր էր, Ղազախստանի գիտությունների ակադեմիայի Չ. Վալիխանովի անվան պատմության և ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ(1958—1968 թթ., 1970—1998 թթ.)[9], մի շարք մենագրությունների հեղինակ[9]
  • Որդին՝ Ալթայը, պահեստազորի գնդապետ է[4]:
  • Դուստրը՝ Բայանը (ծնվ.1945[4]), քիմիկոս է[4]:
  • Դուստրը՝ Ժաննան (ծնվ.1940)[5][4][10], կենսաբան է[4]:

ՊարգևներԽմբագրել

  • Ղազախստանի գիտությունների ակադեմիայի Չ. Վալիխանովի անվան մրցանակ (1966)
  • Ղազախական ԽՍՀ Աբայի անվան պետական մրցանակ (1968)
  • Լենինի շքանշան - 2 հատ
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան - 2 հատ
  • Պատվո նշան շքանշան

ՀիշատակԽմբագրել

  • 1999 թվականի փետրվարի 8-ին Ալմաթիում բացվել է Սաբիթ Մուքանովի և Գաբիթ Մուսրեպովի հուշահամաիր - գրական թանգարանը[8]:
  • Պետրոպավլովսկ քաղաքի ղազախական երաժշտական-դրամատիկական թատրոնին և ունիվերսալ գիտական գրադարանին շնորհվել է Սաբիթ Մուքանովի անունը, գրադարանում բացվել է գրողի հուշասենյակ-թանգարանը:
  • Ալմաթիում գրողի անունով փողոց է կոչվել, կանգնեցվել նրա հուշարձանը:
  • 2000 թվականին՝ գրողի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Ղազախստանում թողարկվել են 50 թենգե անվանական արժողությամբ հուշադրամ, 10 թենգե արժողությամբ նամականիշ:
  • 2016 թվականին Ալմաթիում բացվել է Սաբիթ Մուքանովի անվան զբոսայգի[11]:

ԳրականությունԽմբագրել

  • Нуртазин Т., Сабит Муканов, Алма-Ата, 1958;
  • Кедрина З. С., Из живого источника, Москва, 1960;
  • История казахской литературы, том 3, Алма-Ата, 1971;
  • Каратаев М., Социалистік реализмнің қазақ прозасында калыптасуы, Алматы, 1955;
  • Хасенов М., Дәyip және жазушы, Алматы, 1968.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Муканов Сабит Муканович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Қазақ шежіресі. 2 том. Орта жүз-жан арыс, Теңізбай Үсенбаев,»։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-11-25-ին։ Վերցված է 2018-11-24 
  3. 3,0 3,1 «Сабит Муканов»։ StudFiles։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-06-26-ին։ Վերցված է 2017-07-11 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Сайт әкімшілігі։ ««Жол таптым әр қазақтың жүрегіне» | «Жас Өркен» танымдық порталына қош келдіңіздер!» (kk-KK)։ zhasorken.kz։ Վերցված է 2017-07-11 
  5. 5,0 5,1 5,2 «Макарова Т. Здесь родной мне каждый камень, каждый дом... // Мой город. - 2005. - №2. - С. 30-31 — Электронная библиотека североказахстанской ОУНБ им. С. Муканова»։ elib.nklibrary.kz։ Վերցված է 2017-07-11 
  6. «Ушла из жизни супруга Сабита Муканова | Номад | 23.02.2010»։ www.nomad.su։ Վերցված է 2017-07-11 
  7. Сайт әкімшілігі։ «ҒАБИТ МҮСІРЕПОВТІҢ «БАРЫ» МЕН «ЖОҒЫ» | «Жас Өркен» танымдық порталына қош келдіңіздер!» (kk-KK(каз))։ zhasorken.kz։ Վերցված է 2017-05-17 
  8. 8,0 8,1 «История Государственного литературно-мемориального комплекса»։ www.heritagenet.unesco.kz։ Վերցված է 2017-05-17 
  9. 9,0 9,1 9,2 «МУКАНОВ Марат Сабитович | ЦентрАзия»։ ЦентрАзия։ Վերցված է 2017-07-11 
  10. «100-летний юбилей Мариам Мукановой » Automan.kz | Автомобильный портал: автоновости, автомобили и новости»։ www.automan.kz։ Վերցված է 2017-05-17 
  11. «В Алматы открылся Парк вечной дружбы» (ռուսերեն)։ Kursiv.kz։ Վերցված է 2017-07-11 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 102