Սաբա Մուբարաք

Հորդանանի դերասանուհի

Սաբա Մուբարաք (ապրիլի 10, 1976(1976-04-10)[1], Անջարա, Աջլունի մարզ, Հորդանան)[2], հորդանանցի դերասանուհի, պրոդյուսեր։ 2001 թվականին ավարտել է Յարմուկ համալսարանը՝ թատրոնի դերասան և ռեժիսուրա մասնագիտությամբ[2][3]։ 1998 թվականին սկսել է դերասանական գործունեությունը՝ դերեր մարմնավորելով Մոհամեդ Ազիզիայի Qamar wa Sahar հորդանանյան հեռուստաշարքում[2][3], այնուհետև հանդես է եկել Balqees, Moga Harra, Al A'hd հեռուստանովելներում և Hekayat Banat-ի 3 եթերաշրջանում[4]։ Կինոյում գործունեությունը սկսել է հորդանանյան Safar Al-Ajneha («Թևերի ճամփորդություն») ֆիլմով 2003 թվականին, այնուհետև նկարահանվել է հորդանանյան մի քանի ֆիլմերում՝ մինչև եգիպտական կինոյում առաջխաղացումը՝ Մոհամեդ Ամինի Bentein Men Masr («Երկու աղջիկներ Եգիպտոսից») ֆիլմով[3]։ 2011 թվականին Մուբարաքը Հորդանանում հիմնադրել է Pan East Media-ն մեդիա ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է 2013 թվականից՝ Zain և Tawq Al Asphalt in 2014 հեռուստաշարքով[5]։

Սաբա Մուբարաք
արաբ․՝ صبا مبارك السيوف‎‎
Ծնվել էապրիլի 10, 1976(1976-04-10)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԱնջարա, Աջլունի մարզ, Հորդանան
ԿրթությունՅարմուկ համալսարան
Քաղաքացիություն Հորդանան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոպրոդյուսեր
Ծնողներմայր՝ Hanan Al-Agha?
Ամուսին(ներ)Chawki Mejri?

Կարիերա խմբագրել

2001 թվականին Մուբարաքն ավարտել է Յարմուկ համալսարանը[2][3]։ Դերասանական կարիերան սկսել է 1998 թվականին՝ հանդես գալով Մոհամեդ Ազիզիայի Qamar wa Sahar հորդանանյան հեռուստաշոուում[2][3], հադնես է եկել շուրջ 40 հեռուստանախագծերում[6]։ Նկարահանվել է եգիպտական հեռուստաշարքերում՝ Sharbat Louz, Hekayat Banat, Naseem Al-Rouh, Moga Harra, Asia, Al-Ahd և Afrah Al-Qobba[7], 2017 թվականին՝ Hekayat Banat-ի հեռուստաշարքի 3-րդ եթերաշրջանում[8]։

Մուբարաքի դեբյուտը հորդանանյան կինոյում եղել է 2003 թվականին Safar Al-Ajneha ֆիլմով, նա նաև նկարահանվել է Karej Al-Taghteyah and Mamlaket Al-Naml ֆիլմերում։ Եգիպտոսում սկսել է աշխատել 2010 թվականին՝ հանդես գալով Bentein Men Masr (Երկու աղջիկներ Եգիպտոսից) ֆիլմում[7]։ 2012 թվականին եգիպտացի դերասան Նանի Սալամայի հետ նկարահանվել է Al-Raheb (Քահանան) ֆիլմում[9]։ Եգիպտական կինոյում նկարահանվել է նաև Հիշամ Ալ-Այսավիի Al-Thaman (Գինը) ֆիլմում՝ մարմնավորելով Սիրիայից փախչող և Կահիրեում ապաստան փնտրող սիրիացի կնոջ դերը[10]։ Նկարահանվել է նաև երկու շվեդական ֆիլմերում՝ «Համիլթոն. ի հետաքրքրություն ազգի»[11] և «Գործակալ Համիլթոն. եթե դա չի վերաբերում ձեր դստերը»[12]։

2011 թվականին Մուբարաքը հիմնադրել է Pan East Media-ն, որի հիմնական նպատակն է Հորդանանում ստեղծվել աուդիո-վիզուալ բովանդակություն և տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ներկայացնել բարձրակարգ գեղարվեստական աշխատանք։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2013 թվականին հորդանանյան Զարին կոմեդիա-դրամա հեռուստաշարքով, որը հեռարձակվել է մի քանի հեռուստատեսային ցանցերում, այդ թվում՝ MBC և Abu Dhabi One հեռուստաալիքներով։ 2014 թվականին ընկերությունը նկարահանել է Tawq Al-Asphalt հեռուստաշարքը[5]։

Դերեր խմբագրել

Վերնագիր Տարի Դեր Ծանոթագրություններ Հղումներ
Qamar wa Sahar 1998 [2][3]
Shawk El-Rahaf 1998 Ռահաֆ [13]
Al-Kawasr 1998 Բութաինա [13][14]
Omar Al-Khayyam 2002 Նեսրեն [3]
Al-Arwah Al-Muhajerah 2002 Ամալ [14]
Al-Hajjaj 2003 Ղազալա [14]
Khalf Al-Qudban 2005 Դանա [14]
Akhir Ayyam Al-Yamama (TV Series)  2005 Ալ Շմոուս [14]
Al-Shams Toshreq Min Jadeed 2005 Մարամ [14]
Khaled Ben Al-Waleed 2006 Հենդ [14]
Ahl Al-Gharam I 2006 [14]
Sada Al-Rouh 2006 [14]
Al-Wardah Al-Akheerah 2006 Ռուդաինա [14]
Du'aah Ala Abwab Juhannam 2006 [14]
Seerat Al-Hob 2007 [14]
Nimer Bin Adwan 2007 Վադա [14]
Haza Al-Aalam 2007 [14]
Al-Ijtiyah 2008 Հանա
Oyoun Alia 2008 Ալիա [14]
Seraa' Ala Al-Rimal 2008 Al-Hunoof [14]
Naseem Al-Rouh 2008 Asaker [14]
Ahl Al-Gharam II 2008 [14]
Balqis 2009 Բալքիս [14]
Balqis Malekat Saba' 2009 Բալքիս [14]
Wara'a El-Shams 2010 Մոունա [14]
Ana Al-Quds 2010 [14]
Bath Bayakhah 2011 [14]
Wein Matkaha Ewja 2011 [14]
Eila Ajab 2011 [14]
Kashf El-Aqne'ah 2011 [14]
Al-Za'eem 2011 Ջամիլա [14]
Fee Meil 2012 [14]
Sharbat Louz 2012 Ռաշա [14][15]
Hekayat Banat I 2012 Ahlam [4]
Ma Betekhlas Hekayetna 2012 [14]
Khalaf-Allah 2013 [16][17]
Asia 2013 Դր. Նարդին [17]
Mawja Harrah 2013 Ջամիլա [14]
Zain 2013 Զաին [14]
Tawk Al-Asphalt 2014 [14]
Al-Ahd 2015 Ռայա [4][14]
Haq Mayyet 2015 Nihal Mufeed [14]
Afrah Al-Qobba 2016 Դորիա [14]
Hekayat Banat II 2017 Ահլամ [8]
Hekayat Banat III 2017 Ահլամ [8]

Պրոդյուսերական աշխատանքներ խմբագրել

Վերնագիր Տարի Դեր Ծանոթագրություններ
Զաին 2013 Գլխավոր պրոդյուսեր [5]
Հյուրը 2017 համապրոդյուսեր

Մրցանակներ խմբագրել

  • Լավագույն դերասանուհի մրցանակ, Մերձավոր Արևելքի կինոփառատոն 2003 թվական, Իտալիա[4][6]
  • Հորդանանցի և արաբ լավագույն դերասանուհի մրցանակ, Տյուխե մրցանակաբաշխություն, Հորդանան[4][6]

Անձնական կյանք խմբագրել

Մուբարակը սպորտի և բնության սիրահար է, լինում է մարզադահլիճներում, զբաղվում վազքով, քայլում բնության մեջ, սիրում է լող և քիքբոքսինգ[6]։

Անհաջող ամուսնություն է ունեցել ռեժիսոր Շավքի Ալ-Մաջարի հետ[14]։ Այդ ամուսնությունից ունի մեկ որդի՝ Ամմարը[14][18]։ Մուսուլման է, թեև Al-Raheb (Քահանան) ֆիլմում մարմավորել է քրիստոնյա կնոջ դեր[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Saba Mubarak». College of Fine Arts, Yarmouk University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «SABA MUBARAK - ACTRESS- JORDAN». Cairo International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Abdulrahman, Amr (2017 թ․ ապրիլի 22). «Saba Mubarak Plays Five Characters on SNL Arabia Next Saturday». Garidat Al-Nasr. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 «SABA MUBARAK'S PAN EAST MEDIA PARTNERS UP WITH THE ARAB CINEMA CENTER». Mad Solutions. 2017 թ․ մայիսի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 magazine, Identity (2015 թ․ հունիսի 11). «Summer In Action With Saba Mubarak! | Identity Magazine». Identity Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  7. 7,0 7,1 «Actresses Saba Mubarak and Arwa Gouda will be Jury Members of Cairo Film Fest». VIMOOZ. 2016 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Saba Mubarak Shoots Her Last Scenes in Hekayat Banat 3». www.mad-solutions.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  9. 9,0 9,1 «Saba Mubarak plays a Christian woman in». Al Bawaba (անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  10. «Saba Mubarak pays "The Price" in new Syrian-Egyptian refugee film». Al Bawaba (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  11. Hamilton: I nationens intresse (2012), Վերցված է 2017-07-10-ին
  12. Agent Hamilton: But Not If It Concerns Your Daughter (2012), Վերցված է 2017-07-10-ին
  13. 13,0 13,1 «Saba Mubarak». IMDb. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 14,19 14,20 14,21 14,22 14,23 14,24 14,25 14,26 14,27 14,28 14,29 14,30 14,31 14,32 14,33 14,34 14,35 14,36 14,37 «الأردنية صبا مبارك تطرح أحدث أفلامها «الضيف» عن اللاجئين السوريين». جريدة الدستور الاردنية (արաբերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  15. «Saba Mubarak learns her craft from Yousra». Al Bawaba (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  16. «And so it begins: Saba Mubarak and Nour El Sherif ready for their Ramadan roles». Al Bawaba (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  17. 17,0 17,1 «Saba Mubarak is ok with being Muna Zaki's "Asia"n guest». Al Bawaba (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  18. «Saba Mubarak hasn't given up on marriage just yet». Al Bawaba (անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել