Ֆրանչեսկո Սաբատինի (իտալ.՝ Francesco Sabatini նաև իտալ.՝ Francisco Sabatini, 1721[1], Պալերմո, Իտալիայի թագավորություն - փետրվարի 19, 1797(1797-02-19), Մադրիդ, Իսպանիա), 18-րդ դարի իտալացի ճարտարապետ, ով գործունեություն է ծավալել Իսպանիայում[2]։

Ֆրանչեսկո Սաբատինի
Ծնվել է1721[1]
ԾննդավայրՊալերմո, Իտալիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 19, 1797(1797-02-19)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
Ուշագրավ աշխատանքներՄադրիդի թագավորական պալատ
 Francesco Sabatini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանչեսկո Սաբատինին ծնվել է Պալերմոյում։ Ճարտարապետություն սովորել է Հռոմում։ Իսպանական միապետության հետ նրա առաջին շփումները հաստատվել են, երբ նա մասնակցել է Նեապոլի թագավորի և Տոսկանայի ու Պարմայի դքսի՝ Կարլ VII-ի՝ Իսպանիայի ապագա թագավոր Կարլ III-ի համար կառուցվող Կազերտայի պալատի շինարարության աշխատանքներին։ Կարլը Սաբատինիին 1760 թվականին կանչել է Մադրիդ, որտեղ նշանակել է ճարտարապետական բարձր պաշտոնում։ Եղել է արքայական աշխատանքների մեծ վարպետ՝ ստանալով ինժեներական կորպուսի գեներալ-լեյտենանտի աստիճան, միաժամանակ նշանակվելով Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։

Սաբատինին աշխատանքներն իրականացրել է նեոդասական ավանդույթների շրջանակներում, սակայն հիմնովին չի ոգեշնչվել հին հունական և հռոմեական ճարտարապետությամբ, այլ՝ իտալական Վերածննդի ճարտարապետությամբ[3]։

Իր ճարտարապետական տաղանդի և թագավորի աջակցության շնորհիվ հասել է մասնագիտական ճանաչման։ Ունենալով ինժեներական կորպուսի գեներալ-լեյտենանտի աստիճան՝ նրան նաև շնորհվել է Սանտյագոյի ասպետի շքանշան և անմիջական մուտք է ունեցել արքայական շրջանակ՝ որպես gentilhombre de Câmara (Թագավորական պալատի ազնվական)։

Ստեղծագործություններ խմբագրել

Նրա բազմաթիվ աշխատություններից առավել կարևորները՝

  • Մադրիդի թագավորական պալատի աշխատանքները մինչև կառուցումը (1760-1764)
  • Կոյուղու համակարգի պլանավորում Մադրիդում, հարթեցվել է քարերով և մաքրվել (1761-1765) Մադրիդի քաղաքային բարեփոխումների համար
  • Թագավորական մաքսատուն (Real Casa de la Aduana) Ալկալա փողոցում (1761-1769), այժմ՝ Իսպանիայի տնտեսության և մրցունակության նախարարություն
  • Իսպանիայի Ֆերդինանտ VI թագավորի և Բարբարա Պորտուգալացու մահարձանները, գտնվում են Մադրիդի Salesas Reales մենաստանի Սանտա Բարբարա եկեղեցում (Ֆրանսիսկոս Գուտիերեսի հետ)
  • Սան Պասկուալ մենաստան, Արանխուես (1765-1770)
  • Cuesta de San Vicente, վերակառուցում (1767-1777)
  • Թագավորական պալատի հարավարևելյան թևի երկարացում (1772)
  • Comendadoras de Santiago մենաստանի վերակառուցում (1773)
  • Ալկալա դարպաս (Puerta de Alcalá) (1774-1778)
  • Սուրբ Ֆրանցիսկ Մեծի թագավորական տաճարի աշխատանքներ (1774-1784)
  • Սան Վիսենտե դարպաս (Puerta de San Vicente) (1775)
  • Casa de los Secretarios de Estado y del Despacho, նաև հայտնի է որպես Գրիմալդիի մարկիզի պալատ և Գոդոյի պալատ (1776)
  • Խոսե դե Էրմոսիլյայի նախաձեռնած գլխավոր հիվանդանոցի աշխատանքների շարունակում (1776-1781) Ֆերդինանտ VI-ի կառավարման օրոք (այժմ՝ Ազգային թանգարան և Սոֆիա թագուհու արվեստի կենտրոն)
  • Մենաստան Prado de Leganitos-ում (1786-1797), ձևափոխվել է Մանուել Մարտին Ռոդրիգեսի կողմից
  • Իսպանիայի Կարլ IV թագավորի ցանկությամբ թագավորական պալատի գլխավոր աստիճանների ուղղության փոփոխություն
  • 1790 թվականի հրդեհից հետո Մադրիդի գլխավոր հրապարակի (Plaza Mayor de Madrid) վերականգնում Խուան դե Վիլյանուելվայի հետ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  2. Madrid fue su tumba(չաշխատող հղում)
  3. Enrique Arias Anglés Historia del arte español: Del neoclasicismo al impresionismo, AKAL, 1999, ISBN 8446008548, pg. 19 y ss. La expresión aparece con anterioridad en Fernando Checa Cremades, El Real Alcázar de Madrid: dos siglos de arquitectura y coleccionismo en la corte de los reyes de España, Nerea, 1994, ISBN 8486763916, pg. 107.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Սաբատինի» հոդվածին։