Սթափության համար պայքարի հանրապետական կամավոր ընկերություն

(Վերահղված է ՍՀՊՀԿԸից)

Սթափության համար պայքարի հանրապետական կամավոր ընկերություն, կամավոր հասարակական կազմակերպություն Խորհրդային Հայաստանում, ստեղծվել է 1985 թվականին՝ ի աջակցություն Գորբաչովի ընդունած «Չոր օրենքի» քաղաքականությանը։

Բարձրագույն ղեկավար մարմինն էր համարվում հանրապետության կոնֆերանսը (առաջինը՝ 1985 թվականին), գործադիրը՝ հանրապետության խորհուրդը։

Սեփական պնդմամբ, կոչված էր «նպաստել սթափ ապրելակերպի հաստատման, հարբեցողության և ալկոհոլիզմի վերացման համար պայքարի միջոցառումներին, հակաալկոհոլային շարժման ընդլայնմանը»։ Գործել են քաղաքային և շրջանային խորհուրդներ։

Արդյունաբերական ձեռնարկություններում, կոլեկտիվ և պետական տնտեսություններում, ուսումնական հաստատություններում, տնային կառավարչություններին և ԲՇԳ-ներին առընթեր գործել են սկզբնական կազմակերպություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 13, էջ 239