Ռուդիկ Պետրոսյան

հայ օդաչու
(Վերահղված է Ռ. Պետրոսյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուդիկ Շիրակի Պետրոսյան ( փետրվարի 18, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ռուդիկ Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 18, 1946 (78 տարեկան)
ԾննդավայրԵրևան,
Մահացել էապրիլ 26, 2010 Թաղված է Եռաբլուր Պանթեոնում
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական Խաչ

1964–1967 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1969 թ. ավարտել է Ռուսաստանի Ռյազանի մարզի Սասովոյի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը։ 1969–2000 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին կատարելով ավելի քան 60 թռիչք։

1988–1992 թվականներին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (Հրամանատար) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչքներ։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 143 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ [1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։