Ռոբերտ Ուիլսոն

(Վերահղված է Ռ. Ուիլսոնից)

Ռոբերտ Ուիլսոն (հոկտեմբերի 4, 1941(1941-10-04)[1][2][3][…], Ուեյկո, Տեխաս, ԱՄՆ[4][5]), ամերիկացի ավանգարդիստ, թատերական ռեժիսոր և դրամատուրգ։ Բազմակողմանի կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև որպես խորեոգրաֆ, նկարիչ, քանդակագործ, վիդեոարվեստագետ, հնչյունի և լույսի ձևավորող։ 1960-ականների վերջից Ուիլսոնի գործերը ակնհայտորեն ձևավորել են թատրոնի և օպերայի նկարագիրը։ Հաստատվելով Նյու Յորքում` նա իր Byrd Hoffman School of Byrds թատերախմբի հետ ստեղծել է իր առաջին հատկանշական գործերը` «Իսպանիայի թագավորը» (1969 թ.), «Խուլուհամրի հայացք» (1970 թ.), «Իոսիֆ Ստալինի կյանքն ու ժամանակը» (1973 թ.) և «Նամակ Վիկտորյա թագուհուն» (1974 թ.)։ Դառնալով Մանհեթենի կենտրոնի արվեստի ասպարեզի առաջնորդը՝ Ուիլսոնն իր հայացքը ուղղել է դեպի մեծակտավ օպերան և Ֆիլիպ Գլասի հետ ստեղծել «Այնշտայնը լողափին» հոյակապ գործը (1976 թ.)։ Սկսել է ավելի ու ավելի հաճախ աշխատել եվրոպական գլխավոր թատրոնների և օպերաների հետ։ Նրա պարգևների թվում են Վենետիկի 45-րդ բիենալեի «Ոսկե առյուծը»` քանդակի (1993 թ.) և Ազգային դիզայնի մրցանակը` ստեղծագործական վաստակի համար (2001 թ.)։

Ռոբերտ Ուիլսոն
Robert Wilson
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1941(1941-10-04)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրՈւեյկո, Տեխաս, ԱՄՆ[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6][7]
ԿրթությունՊրատտի ինստիտուտ
ԵրկերMy Coney Island Baby?[8]
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դրամատուրգ, ճարտարապետ, բեմանկարիչ, լուսավորման նկարիչ, նկարազարդող, կինոդերասան, վիզուալ արտիստ, պարուսույց, նկարիչ, վիդեոնկարիչ, performance artist, ինստալյացիոն արտիստ, սցենարիստ և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքrobertwilson.com
 Robert Wilson (director) Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ուիլսոն» հոդվածին։