Ռամ Նարայան
Ռամ Նարայան (Հինդի राम नारायण, անգլ.՝ Ram Narayan), դեկտեմբերի 25, 1927, Ուդայպուր, Udaipur State, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն, հնդիկ երաժիշտ, հնդկական սարանգի լարային երաժշտական գործիքի վիրտուոզ։ Առաջինն է այս գործիքը օգտագործել որպես մենակատար գործիք, և առաջին ճանաչված Սարանգի նվագողն է։
Ռամ Նարայան | |
---|---|
Ռամ Նարայան, 2007 թ., մայիս | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1927 դեկտեմբերի 25 Ուդաիպուր, Հնդկաստան Ուդայպուր, Udaipur State, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Երկիր | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Ժանրեր | հնդկական դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | սարանգի |
Գործունեություն | 1944–ներկա |
Լեյբլ | |
Կապված | |
Պարգևներ | |
Կայք | Պաշտոնական կայք |
Ram Narayan Վիքիպահեստում |
Վաղ տարիքից սովորել է նվագել սարանգի գործիքը։
1956 թվականից Նարայանը հանդես է եկել համերգներով որպես մենակատար, իսկ ավելի ուշ՝ նաև որպես նվագակցող։ 1960ականներից Նարայանը համերգային շրջագայություններով հանդես է եկել Եվրոպայում և Ամերիկայում։ Նաև դասավանդել է հնդիկ և այլազգի ուսանողների՝ Հնդկաստանում և արտասահմանում։ 2005 թվականին Նարայանը արժանացել է հնդկաստանի երկրորդ ամենաբարձր քաղաքացիական մրցանակի՝ Պադմա Վիբհուշանի (անգլ.Padma Vibhushan)։
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-08-23 Wayback Machine (անգլ.)
- allmusic.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամ Նարայան» հոդվածին։ |