Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յանգբլադ

Ռուդի Յանգբլադ (անգլ.՝ Rudy Youngblood, սեպտեմբերի 21, 1982(1982-09-21), Valle del Yaqui, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան, երաժիշտ և պարող։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել Մել Գիբսոնի «Ապոկալիպտո» էպիկական ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ։ Յանգբլադը բնիկ ամերիկացի է. նրա երակներում հոսում է հնդկացիական կեչուա, կերի, ցեղերի արյունը, մայրը կիսով չափ աֆրամերիկուհի է, կիսով չափ՝ կոմանչի[1]։ «Ապոկալիպտո» ֆիլմում նկարահանվելու համար Ռուդին սովորել է հնդկացիական մայա ցեղի լեզուն։ Այդ կինոնկարի էկրան բարձրանալուց հետո ամերիկյան առաջատար պարբերականներում քննարկման առարկա է դարձել արվեստագետի խառնարյուն ծագման հարցը[2]։ Los Angeles Times-ը մինչև անգամ կասկածի տակ է դրել Ռուդի Յանգբլադի հնդկացիական ծագում ունենալը, բայց վերջինս առանց վերապահումների հաստատել է դա ու պնդել մինչև վերջ[3]։

Ռուդի Յանգբլադ
Rudy Youngblood
Ծնվել էսեպտեմբերի 21, 1982(1982-09-21) (41 տարեկան)
ԾննդավայրValle del Yaqui, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունBelton High School?
Մասնագիտությունդերասան և նկարիչ

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը Նշումներ[4]
2005 Spirit: The Seventh Fire/Ոգի. Յոթերորդ կրակը Warrior Protector/պաշտպան ռազմիկ
2006 Apocalypto Jaguar Paw/Հովազի թաթ Նվաճել է First Americans in the Arts մրցանակ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[5]
2010 Beatdown/Դիմադրություն Brandon Becker
2012 Into the Americas/Դեպի Ամերիկայի խորքերը Toowin
2015 Windwalkers/Քամու հետ քայլողները Matty Kingston
2016 Crossing Point/Հատման կետ Mateo
2018 Attrition/Վերջին առաքելությունը Infidel
2020 Dandelion Season TBA

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dulin, Dann (2013 թ․ մարտի 2). «Undaunted Spirit». A&U — America's AIDS Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  2. The Los Angeles Times. `Apocalypto' actor’s ancestry questioned
  3. Welkos, Robert W. (2007 թ․ մարտի 28). «Apocalypto actor's ancestry questioned». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  4. Ռուդի Յանգբլադ Internet Movie Database կայքում Retrieved February 27, 2018.
  5. «15th Annual First Americans in the Arts Awards». Getty Images. 2007 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին. «Actor Rudy Youngblood receives a Best Actor award from director Mel Gibson for his role in Apocalypto at the 15th Annual First Americans in the Arts Awards ceremony at the Beverly Hilton Hotel on April 14, 2007 in Los Angeles, California.»