Ռոբերտ Մավիսակալյան

հայ լրագրող, հեռուստահաղորդավար
(Վերահղված է Ռ. Մավիսակալյանից)

Ռոբերտ Բաբկենի Մավիսակալյան (մայիսի 14, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 2003, Երևան, Հայաստան), հայ լրագրող, հաղորդավար և հրապարակախոս[2][3]։

Ռոբերտ Բաբկենի Մավիսակալյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1940(1940-05-14)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 31, 2003(2003-10-31)[1] (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավար
Աշխատանք1971-2003

Կոմպոզիտոր, դիրիժոր Մելիք Մավիսակալյանի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

 
Ռոբերտ Մավիսակալյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Ծնվել է 1940 թ. մայիսի 14-ին Երևանում։ 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը։ 1971-1998 թթ.-ին հայկական հեռուստատեսությունում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ խմբագիր, բաժնի վարիչ, գիտահանրամատչելի հաղորդումների գլխավոր խմբագիր, «Լրաբեր» տեղեկատվական ծրագրի ղեկավար։ Եղել է հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալը, «Հայաստան» և «Նորք» հեռուստաընկերությունների տնօրենը։ Հեղինակել և վարել է այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են՝ «Հինգշաբթի», «15 օր», «Հարցեր», «6-րդ ստուդիա» և այլն։ 1979 թ.-ից եղել է Հայաստանի Ժուրնալիստների միության անդամ։ 1987 թ. «Հայ ժողովրդի պատմությունը» հեռուստանախագծի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։ Թղթակցել է «Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Հայաստանի Հանրապետություն» պարբերականներին։ 1998 թ.-ից աշխատել է «Արմենիա» հեռուստատեսությունում, վարել է «Երեկո Շոուն Ռոբերտ Մավիսակալյանի հետ», «Ժամը» լրատվականի վերլուծական թողարկումը, «Տաք գիծ» քաղաքական հաղորդումը։ 1990 թ. մեկնել է ԱՄՆԱտլանտա քաղաք՝ «CNN» հեռուստաընկերության կենտրոնակայանում վերապատրաստվելու համար։ 1991 թ.-ից եղել է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության և Թեքեյան մշակութային միության անդամ։ Թարգմանել է մի շարք գրքեր։ Մահացել է 2003 թ. հոկտեմբերի 31-ին Երևանում, ծանր հիվանդությունից հետո[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել