Ռոբերտ Գալոյան

(Վերահղված է Ռ. Գալոյանից)

Ռոբերտ Խորենի Գալոյան (30 հունվարի 1964 թ., Երևան), ՀՀ պետական գործիչ, հարկային ծառայության գեներալ-մայոր։

ԿրթությունԽմբագրել

  • 1981 թ. ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը
  • 1985 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Աշխատանքի էկոնոմիկա և կազմակերպում» ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1985 թ. սեպտեմբեր - հոկտեմբեր - «Էլեկտրոտեխնիկական» գործարանի ինժեներ-նորմավարող,
  • 1985 թ. սեպտեմբեր - 1987 թ. հունիս - ծառայել է Խորհրդային բանակում,
  • 1987 թ. հունիս - 1991 թ. ապրիլ - «Էլեկտրոտեխնիկական» գործարանի ինժեներ-նորմավարող, տնտեսագետ,
  • 1991 թ. ապրիլ - 1993 թ. օգոստոս - ՀՀ Հարկային տեսչության Սպանդարյանի ՏՀՏ հարկային տեսուչ,
  • 1993 թ. օգոստոս - 1995 թ. նոյեմբեր - ՀՀ Հարկային տեսչության օպերատիվ վարչության Սպանդարյանի բաժնի օպերլիազոր,
  • 1995 թ. նոյեմբեր - դեկտեմբեր - ՀՀ Հարկային տեսչության օպերատիվ վարչության Շենգավիթի բաժնի օպերլիազոր,
  • 1997 թ. հունվար - մայիս - ՀՀ Հարկային տեսչության պետի աշխատակազմի ղեկավար,
  • 1997 թ. մայիս - 2000 թ. փետրվար - Սպանդարյանի ՏՀՏ պետ,
  • 2000 թ. փետրվար - հունիս - Արմավիրի ՏՀՏ պետ,
  • 2000 թ. հունիս - 2002 թ. հունվար - Արաբկիրի ՏՀՏ պետ,
  • 2002 թ. հունվար - 2003 թ. հոկտեմբեր - Մյասնիկյանի ՏՀՏ պետ,
  • 2003 թ. հոկտեմբեր - 2006 թ. հունվար - ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ,
  • 2006 թ. հունվար - հունիս - ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման թիվ 2 վարչության պետ,
  • 2006 թ. հունիս - 2007 թ. հոկտեմբեր - ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ,
  • 2007 թ. հոկտեմբեր - 2008 թ. հունիս - ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության Խորհրդայինի ՀՏ պետ,
  • 2008 թ. հունիս - հոկտեմբեր - ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության Նորք-Մարաշի ՀՏ պետ,
  • 2008 թ. հոկտեմբեր - 2009 թ. մարտ - ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ,
  • 2009 թ. մարտ - 2012 թ. փետրվար - Օպերատիվ հետախուզության վարչության պետ
  • 2012 թ. փետրվարի 10-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ[1]։
  • 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2014 թ. հունիսից ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի վերակազմավորման և ՀՀ ֆինանսների նախարարությանը միավորելու կապակցությամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ։

ԿոչումներԽմբագրել

2012 թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հարկային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում[3]։

Ամուսնացած է, ունի երկու որդի

ԾանոթագրություններԽմբագրել